Բաժիններ՝

Ինչու Աստված մեզ ստեղծեց

Աստվածաշունչ մատյանը հաստատում է․ «Տերն ամեն բան իր համար է ստեղծել» (Առակ 16:14)։ Այս խոսքը ցույց է տալիս, որ Աստված հատուկ նպատակով ստեղծեց նաև մարդուն։ Ի՞նչն էր այն նպատակը, որի համար Աստված մեզ ստեղծեց։ Աստված ինքն է տալիս այս հարցի պատասխանն ասելով․ «Նրանց իմ փառքի համար ստեղծեցի» (Ես․43.7):

Աստված չցանկացավ Իր փառքը միայն Իրեն պահել։ Աստծո համար ուրախություն է մեզ իր փառքին մասնակից դարձնելը։ Երբ մարդիկ մոռանում են, որ իրենք ստեղծվել են Աստծո կողմից և Աստծո համար, երբ չեն մտաբերում, որ իրենք սահմանված են հավիտենական կյանք ունենալու և ապրելու Աստծո հետ, այդ ժամանակ մարդը սկսում է ապրել ոչ աստվածահաճո մի կյանքով։ Մեր կյանքում Աստծուն տեղ չտալը, Աստծուն անտեսելը Նրա դեմ ապստաբմել է նշանակում։ Աստծո փառքի համար ստեղծված մարդը, պետք է Աստծո փառքը պատմի․«Ես այս ժողովրդին ինձ համար ստեղծեցի, նրանք Իմ գովությունը պիտի պատմեն» (Ես 43:21)։ Մենք ստեղծվեցինք, որպեսզի սիրով և խաղաղությամբ հարաբերություն կառուցենք Աստծո հետ, որպեսզի աշխարհ գալով մեզ հետ Աստծուն աշխարհ բերենք։

Աստված մեզ ստեղծեց, որպեսզի Իր հավերժությունը մեզ տա, Իր ուրախությունն ու խաղաղությունը մեզ պարգև, Իր սերն ու սրբությունը փոխանցի մեզ։ Նա մեզ ստեղծեց, որպեսզի սիրով լեցուն հավիտենությունը մեզ շնորհի։ Աստված հավիտենական սեր է և դրա համար էլ խոստացավ մեզ տալ հավիտենություն, որ ամբողջությամբ սեր է։

Ուստի ինչպես մանուկը իր ուրախությունն ու ապահովությունը մորից հեռու չի փնտրում, այդպես էլ մենք պետք է մեր ուրախությունն ու ապահովությունը Աստծուց հեռու չփնտրենք։

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս