Օգոստոսի 4-ին,ժամը 22.00-ին, «ՎԱԶ-21102» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Մայիսի 9-ի փողոցում վրաերթի է ենթարկել 76-ամյա քաղաքացու, ինչից հետո մեքենան առաջ ընթանալով՝ բախվել է կայանված «Նիսանին». վրաերթի ենթարկվածը և «Նիսանի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ալեքսանյանը նշեց, որ նախարար Հայկ Խանումյանը նույնպես դեմ է տները այրելուն, իմաստ չի տեսնում դրա մեջ:
Քաշաթաղի շրջանի վերջին բնակիչներն այս օրերին վայելում են սեփական տան ու հինավուրց հայկական հողի քաղցրությունը, որ վաղվա կարոտը գուցե ավելի մեղմ լինի:
Օգոստոսի 6-ին, ժամը 02.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 63-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել. վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նարեկ Բ.-ի ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
2021 թվ-ին Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսությունները նույն խնդիրն ունեին՝ 30 հազար տոննայից ավելի խաղողի բերքը մինչև հոկտեմբեր մնացել էր վազերին, որակազրկվել, հյութազրկվել, քաշը կորցրել։
60 տարի անց բագարանցու ծորակից ջուր կհոսի
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հուլիսից մեկնարկվել է ընտանիքի յուրաքանչյուր անձի հաշվարկով 40 000 դրամների ծրագիրը, որն ուղղվելու է բնակարանների վարձակալությանը: Գոնե այդ կերպ հնարավոր կլինի տուն վարձակալել, մինչև կարողանան տուն գնել
Օգոստոսի 5-ին, ժամը 15.30-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Շևրոլե» մակնիշի մեքենան և մոպեդը. 20-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մեր արագիլը, էն որ ձեր բալիկներին պատմում եք իրենց մասին, օրոր եք երգում իրենց մասին։
«Իրավիճակն իսկապես շատ բարդ է, և հուսահատության պահեր չունենալը նույնիսկ տարօրինակ կլիներ»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով առկա իրողություններին՝ շեշտեց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Մ․ Հ․-ն (ծնված 2000 թ.) և Տ․ Մ․-ն (ծնված 2000 թ․) տեղափոխվել են Հրազդանի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։
Ռաֆիկ Ղ.-ն ներկայացվել է նախաքննական մարմին:
«Այն, ինչ վերջին օրերին կատարվում է, արդեն վերջն է, գագաթնակետն է։ Եթե Լաչինի միջանցքը հանձնեն՝ մենք կմնանք շրջափակման մեջ։ Առաջարկվող նոր ճանապարհը էն չի, որ մեր ժողովուրդը կարողանա հանգիստ, անվտանգ, տարին 12 ամիս երթևեկել։ Դա չի կարող անվտանգ լինել, հայերի մեքենաները «կորելու» են ճանապարհից, գիշերը չես կարող անցնել․․․ Մեր ժողովուրդը մեղք է, արդեն թափառական ենք դարձել բոլորս»։
Օգոստոսի 5-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Ինֆինիտի» մակնիշի մեքենան Իջևան քաղաքի Արցախյան-Երևանյան-Անկախության փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը. 18-ամյա վարորդը և 20-ամյա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Օգոստոսի 5-ին,ժամը 17.30-ի սահմաններում, Էջմիածի քաղաքի Շահումյան և Ա. Մանուկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԿամԱԶ», «Միցուբիշի» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ. «Ֆորդի» 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը պարզաբանում է ներկայացրել մի շարք չվերթների ուշացումների հետ կապված: Գևորգ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը շատ ավիաընկերություններում առաջացրել է օդանավերի սղություն` պայմանավորված եվրոպական պատժամիջոցներով: Շատ լիզինգատուներ ետ են կանչել իրենց օդանավերը:
Օգոստոսի 6-8-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Այսօր՝ օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Սասունցի Դավթի հրապարակի հարևանությամբ՝ մշակույթի տան հետնամասում, հաստաբուն ծառից մի հատված կոտրվել և ընկել է, գրում է shamshyan-ը։
Մահացել է Ապարանի աղմկահարույց կրակոցներից վիրավորում ստացած և «Արմենիա» ԲԿ տեղափոխված Սամվել Սանդրոյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Արմենիա» ԲԿ-ի գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը։
Այսօր՝ օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն և ոստիկնության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Զովաբեր գյուղի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, և կան տուժածներ։
ԱՄՆ Սպիտակ տան դիմաց ուժեղ կայծակի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի: Այս մասին հայտնում է NBC4-ը՝ նշելով, որ ևս մեկը շարունակում է մնալ հիվանդանոցում:
Նա օգոստոսի 2-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Կնոջ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Գորիսի կամ մոտակա բաժին կամ զանգել 1-02 հեռախոսահամարով։
Պարզվել է, որ բախվել են «Opel» և «Mitsubishi» (վարորդ՝ Ղ. Մ., ծնված 1955 թ.) մակնիշների ավտոմեքենաները։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։
Պարեկները կարողացել են 2 հոգու վնասազերծել, իսկ 2 կամ 3 հոգի էլ, որոնց թիվը ճշտվում է, դիմել են փախուստի:
Միևնույն ժամանակ նախագծերի ընդունումը չի ենթադրում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ»:
Մյուս կողմից՝ նկատենք, որ ՀՀ որոշ մարզերում, հակառակը, բնակչության թվաքանակն ավելացել է՝ տարբեր տեղաշարժերի հաշվին։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների արդյունքում Արարատի մարզի Վեդի համայնքի Գոռավան վարչական շրջանում հայտնաբերել են տրավերտինի ապօրինի արդյունահանման դեպք։