Բաժիններ՝

Խաղողի պայմանագրերի կնքումը օրակարգային խնդիր է

Խաղողի մթերման հարցը շարունակում է մնալ օրակարգում։ Սպասվող բերքի առնվազն 30 տոկոսի համար գյուղացիները վերամշակող կազմակերպությունների հետ պայմանագրեր չեն կարողանում կնքել կամ վերակնքել։

2021 թվ-ին Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսությունները նույն խնդիրն ունեին՝ 30 հազար տոննայից ավելի խաղողի բերքը մինչև հոկտեմբեր մնացել էր վազերին, որակազրկվել, հյութազրկվել, քաշը կորցրել։

Շաբաթներ շարունակ խաղողագործները, բողոքի ակցիաներ կազմակերպելով, ճանապարհներ փակելով, գործարանի դիմաց գիշերելով, պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելով՝ հասան նրան, որ մի քանի վերամշակող կազմակերպություններ սկսեցին մթերել խաղողը, բայց իրենց հարմար սակագնով ու պայմաններով, այսինքն 80-ից մինչև 110 դրամով՝ ըստ որակական հատկանիշների, իսկ վճարումը՝ կանխիկից մինչև 18 ամիս ժամկետով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս