
«Ինֆինիտին» ընկել է գետը. վարորդը և երկու ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Օգոստոսի 5-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Ինֆինիտի» մակնիշի մեքենան Իջևան քաղաքի Արցախյան-Երևանյան-Անկախության փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը. 18-ամյա վարորդը և 20-ամյա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: