Բաժիններ՝

«Արագիլը Հայաստանի խորհրդանիշներից մեկն է, ու հիմա դրանք այս տեսքն ունեն». Սամսոն Գրիգորյան

Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արագիլն էլ Հայաստանի խորհրդանիշներից մեկն է։
Ու հիմա Հայաստանի արագիլներն այս տեսքն ունեն, նրանք չեն կարողանում թռչել, փետուրները քար սոսնձվել են։ Գյուղացիները իրենց հայտնի բոլոր միջոցներով փորձում են մաքրել, չի ստացվում։

ՀՀ կառավարություն Պատասխանատուները մեղքը բարդում են հենց թռչունների վրա, թե բա աղբանոցներում են սնվում։ 3-4 տարի առաջ էլ արագիլ կար ու կար աղբավայրեր։ 30-40 տարի առաջ էլ այս ամենը կար։
Հիմա կաք դուք և հայի երգերում ու բանաստեղծություններում երգված արագիլը, բայց ապականված, պղծված, կեղտոտված։

Մեր արագիլը, էն որ ձեր բալիկներին պատմում եք իրենց մասին, օրոր եք երգում իրենց մասին։

Ամոթ է, գետինը մտնելու է…

Տեղանքը՝ Էջմիածին, Արտիմետ գյուղ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031