Բաժիններ՝

Դավիթ Բեկի փողոցում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

Օգոստոսի 6-ին, ժամը 06։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel» և «Mitsubishi» (վարորդ՝ Ղ. Մ., ծնված 1955 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031