Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Եվ դարձյալ` ալկոհոլի մասին: Յուրաքանչյուր բժիշկ կամ փրկարար խորհուրդ կտա` խմած վիճակում չմտնել սառը ջուրը: Սրտի կանգ, կաթված, ջրահեղձում… Իսկ ոստիկանության մտահոգությունները քիչ այլ են: Թեև որոշակիորեն նվազել են հանգստի գոտիներում արձանագրվող միջադեպերը, բայց դրանք կան և հիմնականում խմած մարդկանց անհիմն ու անհեթեթ վեճերի արդյունք են:
Հունիսի 20-ի ցերեկը, 21-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը և երեկոյան ժամերին, 25-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
Հունիսի 20-ին, ժամը 09։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Վահագնի թաղամասի մոտակայքում, հայտնաբերվել է զինամթերք։
Թեժ գծին փոխանցեք, որ սաղ մեր ենթակայության տակ է, այնտեղ նստած չեն, որ մենակ Forward անեն. Քաղաքապետ:
Երևանյան լճում աղբաորսիչ է տեղադրվել:
Կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության նիստի ժամանակ տեղեկացրեց, որ Երևանում մոտ 63 ցայտաբյուր վերագործարկվել է և այս պահի դրությամբ չգործող ցայտաղբյուր հայտնաբերված չէ:
Նոր երևույթ է. Մարգարյան-ֆուչիկ հատվածում բանջարեղենները փողոց են հասել՝ տուգանե՛ք. Քաղաքապետ։
Ստեփանավանի տարածաշրջանի Պուշկինի լեռնանցքի թունելը հունիսի 20-ին հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգում վթարի պատճառով։
Հիմա ի՞նչ անեմ, աշխատանքային խումբ ստեղծեմ, բոլորիդ ներառե՞մ. Հրաչյա Սարգսյան:
Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ըստ քննչական ենթակայության։
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության նիստի ընթացքում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Էլբակ Թարփոշյանը տեղեկացրեց, որ 2156 ավտոբուս աշխատանքի է դուրս եկել, գրանցվել է 11 ճանապարհատրանսպորտային պատահար՝ առանց լուրջ հետևանքների:
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության նիստի ժամանակ Հրաչյա Սարգսյանը հայտնեց, որ Կիևյան-Օրբելի խաչմերուկում ավազը բերել լցրել են, իսկ վրան ծածկ չկա:
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության նիստի ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դժգոհություն է հայտնել Սարյան փողոցի ոչ մաքուր վիճակի առնչությամբ:
Նիգավանում երեկ տեղի ունեցած կրակոցներից հետո ծայրահեղ ծանր վիճակում «Արմենիա» ԲԿ հոսպիտալացվել է 3 երիտասարդ, որոնցից մեկը, ցավոք, մահացել է: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Արմենիա» ԲԿ գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը:
«FLYONE ARMENIA» hայկական ավիաընկերությունը հունիսի 20-ից մեկնարկել է կանոնավոր չվերթեր Երևան – Բեյրութ – Երևան երթուղով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են տեղափոխվել Ապարան քաղաքի բնակիչներ՝ 27-ամյա Հմայակ Միքայելյանը, ով, գիտակցության չգալով, մահացել է, վիրավորներ՝ 19-ամյա Տիգրան Ղազարյանը, 33-ամյա Արմեն Բաղդասարյանը, 27-ամյա Սամվել Սանդրոյանը, 28-ամյա Տիգրան Հարությունյանը, 18-ամյա Հրաչյա Երեմյանը և 32-ամյա Սասուն Հայրապետյանը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Հունիսի 19-ին, ժամը 22։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՀՀ ոստիկանությունից էլ հայտնում են, որ Նիգավանում տեղի ունեցած միջադեպի պատճառը կենցաղային է:
Մենք սովոր ենք աշխատանքին վերաբերվել որպես դատապարտություն։ Սովորաբար աշխատանքը կատարում ենք առանց մեծ ցանկության, առանց ուրախության։ «Վաղն աշխատանքի եմ»,- հոգնած ու տխուր ասում ենք մենք՝ կարծես ինչ-որ վատ տեղ պիտի գնանք, վատ գործի պիտի մասնակից լինենք։ Ասում ենք այնպես, ասես մեր աշխատանքը զուր է, առանց վարձի, երախտիքի, կարծես լքված ենք Տիրոջից՝ դատապարտված աշխատելու։
Այսօր կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի:
Միջադեպին տեղյակ անձանց խնդրում ենք կապ հաստատել մեր խմբագրության հետ, եթե կան լուսանկարներ կամ տեսանյութեր, ապա խնդրում ենք այն ուղարկել [email protected] էլէկտրոնային հասցեին։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 20-ին ժամը 09:00-ից մինչև հունիսի 21-ը ժամը 21:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լճաշեն, Չկալովկա, Նորաշեն բնակավայրերի, Գագարին ավանի գազասպառողների, սեփականատեր Աբովյան Խաչատուրի, սեփականատեր Համբարձումյան Սուրենի, «ԵրՌու», «Վովսամ», «Սեդամի», «Տ.Ա.Գազ», «Գարչինո» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Ճանշին», «Լիհնիտիս», «Գեգասթար», «Արա Արեգ», «Ռանչպար», «Սֆերա տեխսերվիս», «Նոյ Լենդ», «Ծովածոց», «Ծովասար», «Ավտոտեխսպասարկում ԷՄԷԼ» ՍՊԸ-ների, հարակից այլ կազմակերպությունների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Նախաձեռնության իրականացման համար Գյումրու համայնքապետարանի ու «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ԳՏԿ ծրագրի միջև կնքվել է հուշագիր:
«Ո՞ւմ դիմենք, որ այս կանաչ խաչերի հարցը լուծի: Տեղեր կան, որ հենց լուսացույցի ուղղությամբ դրած է, ուշ ժամի ահավոր շեղում է: Վերջին պահին ես հասկանում, որ լուսացույցը չի, դեղատան լույսն է: Հատկապես թարթող լույսը շատ է խանգարում: 10 տարի է՝ բարձրաձայնում ենք, ոչ մեկը հարցին լուծում չի տալիս»,- 168.am-ի հետ զրույցում դժգոհեց վարորդներից մեկը: Մյուսն էլ առաջարկեց գոնե ցուցանակի գույնը փոխել:
Ներկա հավատացյալ ժողովուրդը և եկեղեցականաց դասն աղոթք են բարձրացրել առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շենացման, պայծառության, անսասանության և իր սրբազան առաքելության հարատևության համար:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: