Խնդրում ենք չանհանգստանալ:
Նշվում է, որ հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց անմիջապես հետո մի քանի անգամ խոստացել է անհատ տաքսի վարորդներին ազատել օրենքով սահմանված արտոնագրային վճարից և լիցենզավորման պարտականությունից։
Շատ կարևոր է, որ մենք սովորենք արժանին մատուցել կյանքին ու հարգանքով մոտենալ այն ամենին, ինչ տրված է մեզ։ Իսկ ի՞նչ է նշանակում հարգել կյանքը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Հունիսի 19-ին, ժամը 07։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սվաճյան փողոցի «Ագորա» սուպերմարկետի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
Հունիսի 19-ին, ժամը 06։37-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորաշեն գյուղում գտնվող «Դավիթ» սուպերմարկետում։
Մարդիկ անշնորհակալ են»։ Այս միտքը երբեմն- երբեմն հայտնվում է ամենքիս գլխում այն պահերին, երբ մեր կատարած գործերը չեն գնահատվում այնպես, ինչպես որ մենք կուզենայինք դրանք արժևորված տեսնել, երբ արժանանում ենք անշնորհակալ վարմունքի։ Այս միտքը միաժամանակ դուրս է բերում մեզ ընդհանուրից, դարձնում մեկն, ով դեմ է նման արժեհամակարգին։ Այս մտքով մենք մեր աչքերում դառնում ենք «կատարյալ»՝ մշտապես գնահատող, արժևորող ու սիրող։
Հունիսի 17-ին ոստիկանություն գրություն էր ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան համայնքի գերեզմանատան տարածքում անհայտ անձի կողմից մեխանիզմի կիրառմամբ կատարվել են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով փլվել է եկեղեցու պատի մի հատվածը, ինչպես նաև հողաշերտի տակից դուրս են եկել տապանաքարեր ու խաչքար:
Երևան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 5-րդ նիստում, որը կգումարվի հունիսի 21-ին, քննարկվելու է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի մի շարք փողոցներ հայտնի կոմպոզիտորների անուններով անվանակոչելու հարցը:
Հանրային քննարկման է ներկայացվել դպրոցների ֆինանսավորման կարգի նախագիծը՝ «Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները հաստատելու մասին»։
ԱՊՊԱ պայմանագիր չունեցող վարորդների նկատմամբ վարչական պատասխանատվությունը կմեղմացվի։ Նման օրենսդրական առաջարկով են հանդես եկել ԱԺ իշխող խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Քրիստինե Պողոսյանն ու Լիլիթ Կիրակոսյանը։
Բերման ենթարկված 30-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ պայուսակից հայտնաբերվել է նռնակ՝ պայթուցիչով և փոքր կացին:
Հունիսի 11-ին հաղորդվել էր Դավիթաշենի կամրջից ցած նետվելու միջոցով մոտ 30 տարեկան, ինքնությունը չպարզված անձի ինքնասպանություն գործելու մասին:
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է պետական դավաճանության դեպք բացահայտելու մասին: Արցախի ԱԱԾ-ն այդ մասին հաղորդագրություն է տարածել:
Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հունիսի 17-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության կրոնների և մշակույթների երկխոսության կենտրոնի ներկայացուցիչ Ալ-Սայտ Մուհհամեդ Ռիտա Մուրթատուին:
Այսօր՝ հունիսի 18-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է իրեն ցած նետել։
Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանում հունիսի 19-ին տեղի կունենա տոլմայի 11-րդ փառատոնը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը, տաղավարների թիվը տարեցտարի ավելանում է, փառատոն-մրցույթին այս տարի մասնակցում է 27 թիմ: Թիմերից մեկը որոշել է 150 մետրանոց տոլմա պատրաստել: Տաղավարներում տոլմայի մոտ 70 տեսականի է ցուցադրվելու:
Օդի ջերմաստիճանը հունիսի 18-21-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 5-րդ նիստում, որը կգումարվի հունիսի 21-ին, ընդգրկված է նաև Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից տարածքում հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի կիսանդրին տեղադրելու մասին հարցը:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 18-ին՝ ժամը 12։43-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արին Բերդի թիվ 3/6 հասցեում տեղի է ունեցել պայթյուն։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 18-ին, ժամը 12։14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոնդ թաղամասի տներից մեկում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկումով։
Երևան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 5-րդ նիստում, որը կգումարվի հունիսի 21-ին, օրակարգում է Երևանի համար 22 դպրոցն անվանափոխելու հարցը։ Ավագանին այն կանվանակոչի 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Արշակյանի անվամբ։
Հունիսի 17-ի առավոտյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպանության փորձ էր եղել: Հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդումը ստացվեց ժամը 9-ի սահմաններում. ծակած-կտրած վերքով 49-ամյա կին էր տեղափոխվել բժշկական կենտրոն:
ՀՀ նախկին փոխվարչապետ, Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը Սանկտ Պետերբուրգում ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի և ՌԴ-ում ու հետխորհրդային երկրներում մետրոյի նախագծման աշխատանքներ իրականացրած «Մետրոգիպրոտրանս» ընկերության միջև համաձայնագրի ստորագրմանը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ հունիսի 16-ին 96 տարեկանում կյանքից հեռացել է թատերագետ, բանասեր և մատենագետ Բախտիար Մարդանի Հովակիմյանը։
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 35-ամյա Դավիթ Նահապետյանը։
Հունիսի 18-ին, ժամը 01։11-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում այրվում է տուն։