Բաժիններ՝

ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները Ադրբեջանում տեսակցել են առեւանգված Վագիֆ Խաչատրյանին

ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները երեկ` հուլիսի 29-ին, այցելել են ադրբեջանցիների կողմից Լաչինի անցակետից` հենց ԿԽՄԿ-ի աշխատակիցների կողմից առեւանգված Վագիֆ Խաչատրյանին: Այս մասին հայտնել է ԿԽՄԿ-ի Ադրբեջանի ներկայացուցչությունից:

Նշվում է, որ նա հնարավորություն է ունեցել նաեւ հաղորդակցվել ընտանիքի անդամների հետ: Հիշեցնենք, որ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ուղեկցությամբ երեկ պետք է տեղափոխվել Հայաստան` անհետաձգելի բուժօգնության համար, սակայն ադրբեջանցիները առեւանգել են միջազգային հումանտար պաշտպանության տակ գտնվող անձին ու հայտարարել, թե նրան մեղադրանք են առաջադրել 1991 թվականի Խոջալուի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերին վերաբերող մտացածին գործի շրջանակներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս