Բաժիններ՝

36-ամյա Արմեն Հ.-ն ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 25-ին Արարատի մարզի Մխչյան գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և Արտաշատի բաժին է տեղափոխվել 36-ամյա Արմեն Հ.-ն: Նա մայիսի 24-ից ՌԴ ՆԳՆ Տրանսպորտի վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից կամ առանձնապես խոշոր չափերով կամ հանգեցրել է քաղաքացու բնակարանի իրավունքից զրկվելուն)։

Հայտնաբերվելու մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

Առանց խափանման միջոցի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս