Բաժիններ՝

Կողոպուտ կատարած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

Հուլիսի 28-ին ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում տված 34-ամյա կինը հայտնել էր, որ անհայտ անձը Գյումրիի Մանուշյան փողոցում իր պարանոցից պոկելով՝ հափշտակել է ոսկյա շղթան՝ կուլոնով և դիմել փախուստի:

Մուշի բաժնի համայնքային ոստիկաններն ու քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են կողոպուտը կատարողի ինքնությունը: 35-ամյա գյումրեցի երիտասարդը Անտառավան թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Մուշի բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Նաև հայտնել է, որ ոսկյա շղթան 120 հազար դրամով վաճառել է 59-ամյա ծանոթին:

35-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս