Բաժիններ՝

40-ամյա վանաձորցին ալկոհոլի ազդեցության տակ գողացել էր մեքենան և վարել քաղաքի փողոցներով

Հուլիսի 22-ին Վանաձոր քաղաքի բնակիչը ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում էր տվել, որ հուլիսի 21-ի ժամը 20.00-ից հուլիսի 22-ի ժամը 15.30-ն ընկած ժամանակահատվածում Վանաձորի Վարդանանց 122 հասցեից, օգտվելով դուռը բաց լինելու և բանալիները սրահում գտնվելու հանգամանքից, գողացել են իր կողմից շահագործվող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:

Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում «Ֆորդ Տրանզիտը» Նիզամու փողոցում հայտնաբերվել էր:

Հուլիսի 28-ին, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, քրեական հետախույզները պարզել են, որ մեքենայի գողությունը կատարել է վանաձորցի 40-ամյա տղամարդը: Նա հրավիրվել է ոստիկանության Բազումի բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ հուլիսի 22-ի գիշերը փողոցում նկատել է կայանված «ՖՈՐԴ» մեքենա՝ պատուհանը բաց վիճակում: Բացել է դուռը և տեսել, որ բանալիները մեքենայի մեջ են: Լինելով ալկոհոլի ազդեցության տակ՝ նստել է մեքենան և վարել Վանաձորի փողոցներով, իսկ երբ անցել է հարբածությունը, գիտակցել է, որ սխալ արարք է գործել և մեքենան թողելով Նիզամու փողոցի հարակից այգու մոտ՝ գնացել է տուն: Նաև հայտնել է, որ մեքենայի բանալիները և փաստաթղթերը նետել է այդ տարածքում:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս