
68-ամյա Էլլի Բ.-ն հետախուզվում էր Տաջիկստանի ոստիկանության կողմից

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 21-ին Լառնակա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել և ձերբակալվել 68-ամյա Էլլի Բ.-ն: Նա 2018 թ. հունվարի 26-ից Տաջիկստանի Հանրապետության Դուշանբե քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության, փաստաթղթեր կեղծելու և դատական վճիռը չկատարելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: