
Ասատուրը բարեհաջող վերադարձել է «Քաչալ» սարից

Ապրիլի 26-ին, ժամը 20.40-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչը «Դիմաց» թաղամասից գնացել է «Քաչալ» կոչվող սարը և ետ չի վերադարձել:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Շուտով պարզվել է, որ ժամը 21.30-ի սահմաններում Մարտիրոսյան Ասատուրը վերադարձել է տուն: