Ավտովթար` Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին. կան վիրավորներ

Ապրիլի 28-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին Սևանի ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Օպել Սինտրա» մակնիշի 28օօ692 պետհամարանիշի և «ՎԱԶ-21011» մակնիշի 34TT806 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Օպել Սինտրա» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել, որը մարվել է տեղի ուժերով:

ՃՏՊ-ի հետևանքով «Օպել Սինտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Սևանի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը բժիշկները գնակատել են բավարար:

Տեսանյութեր

Լրահոս