Բաժիններ՝

24-ամյա հետիոտնը վրաերթի է ենթարկվել «Land Rover»-ով

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 25-ին, Երեւանում տեղի ունեցած վրաերթի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:30-ի սահմաններում Երեւանի Աթենքի փողոցի «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի կենտրոնի դիմաց «Land Rover» մակնիշի՝ 33 OP 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Արմավիր քաղաքի բնակիչ, 37-ամյա Արշակ Կարապետյանը վրաերթի է ենթարկել Էջմիածին քաղաքի բնակիչ, հետիոտն, 24-ամյա Մարիամ Մարգարյանին:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վարորդ Ա. Կարապետյանն աշխատում է Աշտարակի խճուղու «Հույսի ավան» թաղամասում գործող «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամում:

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930