Խոշոր հրդեհ՝ Վանաձոր քաղաքում (լուսանկարներ)

Այսօր՝ ապրիլի 25-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքում: Ժամը 10.00-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Լոռիի մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցի թիվ 2 հասցեում այրվում է հագուստի խանութ: Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ և Լոռիի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Հրդեհը մարվել է ժամը 10.43-ին:

Հրդեհի հետևանքով այրվել է Գ.Սելիմյանին պատկանող խանութի կտորեղենի բաժինը` ներսում եղած ամբողջ գույքով:

Vanadzor-hrdeh (1)

Vanadzor-hrdeh (6)

Vanadzor-hrdeh (5)

Vanadzor-hrdeh (4)

Vanadzor-hrdeh (3)

Vanadzor-hrdeh (2)

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930