Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը խորհուրդ է տալիս վերանայել նշված հարթակում պահվող տեղեկությունները, զգուշանալ հնարավոր ինքնության գողության կամ տվյալների չարաշահման փորձերից։
Սևանա լճի ափին ընթանում է ամենասպասված տեխնոլոգիական միջոցառումներից մեկը՝ Sevan Startup Summit-ը, որը միավորում է նորարարներին, ստարտափերներին, ներդրողներին ու փորձառու մենթորներին՝ ստեղծելու գաղափարներ, որոնք վաղը կարող են փոխել մեր աշխարհը։
«Եթե ԱԲ-ն օգտագործվի խելամտորեն, ռազմավարական հեռանկարով և սոցիալական արդարության սկզբունքներով առաջնորդվելով, այն կարող է դառնալ հզոր գործիք, որի միջոցով հնարավոր կլինի շրջել Հայաստանի կրթական ուղու ընթացքը»։
Սևանի ափին հուլիսի 20-ից 26-ը անցկացվում է ստարտափների մեծ համաժողովը, որը թվով 12-րդ է։ Համաժողովների շարքը մեկնարկել է 2016 թվականից և նախկինում նույնիսկ անցկացվել է ԱՄԷ-ում և Հնդկաստանում։
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի՝ «Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտի» Կովկասագիտության սեկտորի պաշտոնական տելեգրամյան ալիքին մեկնաբանություն է տվել Team-ի, NVIDIA-ի և Firebird-ի կողմից հայտարարված տարածաշրջանային ԱԲ սուպերհամակարգչային կենտրոն կառուցելու` 500 մլն դոլար արժողությամբ մեգանախագծի վերաբերյալ։
Օրերս «Փարավոն» համալիրում կայացել է Harmony Meetup 7 տեխնոլոգիական համաժողովը։ Ամենամյա համաժողովն այս տարի հյուրընկալել է 500-ից ավելի միջազգային հյուրերի, որի մեծ մասը՝ ՏՏ խոշոր ընկերությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ։
Fireblocks-ի վաճառքի գծով ղեկավար Մայքլ Փարսնզը Bitcoin News-ին տված հարցազրույցում անդրադարձել է Fastex-ի հետ համագործակցությանը՝ ընդգծելով Fireblocks-ի ենթակառուցվածքների կիրառությամբ Fastex էկոհամակարգում անվտանգ և ապահով միջավայր ստեղծելու կարևորությունը։
Հայկական ծագում ունեցող SuperAnnotate-ը հայտարարել է 13 միլիոն դոլարի լրացուցիչ B սերիայի ներդրում ներգրավելու մասին։ Ներդրումների փուլի գլխավոր գործընկերն է Dell Technologies Capital-ը, որը միացել է նախկինում B սերիայում ներդրում իրականացրած խոշոր ընկերություններին՝ NVIDIA, Cox Enterprises, Databricks և այլոց։
2025 թվականի հուլիսի 7-ից Google-ը կինտեգրի իր Gemini արհեստական բանականության օգնականը հանրաճանաչ հավելվածներում՝ WhatsApp, «Հաղորդագրություններ» և «Հեռախոս», ինչը թույլ կտա նրան զանգեր կատարել, SMS ուղարկել և օգտատիրոջ անունից շփվել մեսենջերներում
Tech Week Vanadzor 2025-ի շրջանակում անցկացվեց տարվա ամենադաժան՝ ԴևHacks հակատոնը․ այն տևեց 48 ժամ։ 15 հազար դոլար բյուջե ունեցող միջոցառման կազմակերպիչն էր Layerswap ընկերությունը։ Առաջին տեղը զբաղեցրեց Infinite Loop, երկրորդը՝ Ballistic, երրորդը՝ CAST static analytics թիմը։
Հուլիսի 4-6-ը Վանաձորում անցկացվում է հայկական ՏՏ օրացույցի ամենասպասված իրադարձություններից մեկը՝ Tech Week Vanadzor 2025-ը, որն այս տարի ոչ միայն միավորում է տեխնոլոգիական, կրթական ու բիզնես համայնքները, այլև դարձնում Լոռու մայրաքաղաքն իրական տեխնոլոգիական կենտրոն։
Հայաստանում կիբեռանվտանգության շաբաթն ավարտվեց Bug Bounty մրցույթի ամփոփմամբ, որտեղ Ակբա բանկի կիբեռանվտանգության հարձակողական թիմը լավագույնը ճանաչվեց։
Մի քանի տարի առաջ անհասկանալի թվացող տեխնոլոգիան այսօր դարձել է մեր ընկերն ու խորհրդատուն՝ պատրաստ 24/7 պատասխանել ամենատարբեր հարցերի՝ առողջականից մինչև փիլիսոփայական։ Բայց արդյո՞ք այդ շփումն իրական է։
Tech Week-ը կեզրափակվի մեծ համերգով՝ Վանաձորի կենտրոնական հրապարակում։ Իսկ որտեղ կանցկացվի հաջորդ Tech Week-ը՝ կտեղեկացվի միջոցառման ավարտին։
Genie AI գործիքի գործարկումը շարունակական քայլ է դեպի արհեստական բանականության և վիզուալ տեխնոլոգիաների համադրություն, որի շնորհիվ հնարավոր է զգալիորեն կրճատել ժամանակն ու ռեսուրսները՝ եռաչափ բովանդակություն ստեղծելիս։
Synthflow AI ստարտափը, որը համահիմնադրել է Հակոբ Աստաբացյանը 2023 թվականին Բեռլինում, հայտարարել է 20 միլիոն դոլարի ներդրում ստանալու մասին A սերիայի փուլում։
EdPad Arm ՏՏ ընկերության նախաձեռնությամբ և Ucom-ի աջակցությամբ Երևանի Միքայել Նալբանդյանի անվան №33 հիմնական դպրոցում կայացել է պաշտոնական միջոցառում՝ նվիրված դպրոցական ուսուցման համար նախատեսված ժամանակակից թվային լուծումների փորձարկման պիլոտային նախագծի հաջող ավարտին:
Դիսգևզիան (համի այլասերում) բնորոշվում է ոչ ուտելի նյութերի հանդեպ անհագ ցանկությամբ: Միայն մեկ ամիս սննդակարգի մեջ թղթի և հողի օգտագործումը բավարար է օրգանիզմին վնաս հասցնելու համար: Կորնելի համալսարանի գիտնականները նոր հետազոտություն են կատարել, որին մասնակցել է 158 հղի դեռահաս աղջիկներ։
Ամերիկացի գիտնականներն առնետների վրա փորձարկում են իրականացրել ու պարզել, որ կերակրելուց մեկ օր անց կենդանիների մոտ աղիներում փոխվում է բակտերիաների բաղադրությունը և իջնում արյան ճնշումը:
Հայաստանում կկառուցվի 𝟱𝟬𝟬 միլիոն դոլար արժողությամբ 𝗔𝗜 գործարան, որի գործարկումը նախատեսվում է 𝟮𝟬𝟮𝟲 թվականին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը` նշելով, որ դա լինելու է տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական նախագիծը։
Արհեստական բանականության ամենամեծ կիրառությունը այսօր թվային մասնագիտությունների ավտոմատացումն ու արդյունավետության բարձրացումն ա: Ում գործը կապված ա կոմպի դիմաց ինչ-որ բան անելու հետ, քանի գնում, ավելի արագ ու արդյունավետ ա կարողանում անել:
Ս․թ․ մայիսի 31-ին ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել «AKNEYE կտավների» ցուցադրությունը: AKNEYE-ը ներկաներին ծանոթացրել է նախագծի նոր կոնցեպտին: Ցուցադրվել են 4 փորձառու AKNEYE արվեստագետների աշխատանքներ՝ ստեղծված դասական նկարչական տեխնիկայի և ժամանակակից թվային մոտեցումների համադրմամբ։ Սրահում ներկայացվել են Նարեկ Գյուլումյանի, Անահիտ Մարգարյանի, Էդմոն Հարիկյանի և Ռաֆայել Ներսեսյանի արվեստի գործերը՝ յուրաքանչյուրն իր ուրույն ոճով և հայեցակետով: […]
Չիպեր արտադրող ամերիկյան NVIDIA ընկերության շուկայական արժեքը գերազանցել է Microsoft տեխնոլոգիական հսկայի կապիտալիզացիան, և այժմ առաջին տեղն է զբաղեցնում աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցանկում։
Ջորջիայի համալսարանի ամերիկացի գիտնականները պարզել են, որ դինամիկ մարտական տեսախաղերի սիրահարների մոտ ուղեղի տեսողական հատվածներում ֆունկցիոնալ և կառուցվածքային կապը մեծացել է։ Հետազոտությունը հրապարակվել է Brain Sciences (BrainSci) գիտական ամսագրում։
Փիթերսի բժշկական կենտրոնի և մի քանի այլ ինստիտուտների գիտնականները պարզել են, թե ինչպես կարող է մարդու գենետիկան կապված լինել մասնագիտության ընտրության հետ: Պարզվում է, որ կարիերայի ճանապարհների վրա գեների ազդեցություն կա, բայց աննշան է։ Աշխատանքը հրապարակվել է Nature Human Behavior (NHB) ամսագրում:
Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի ամերիկացի գիտնականները պարզել են, որ որոշ թռչուններ ի վիճակի են վերականգնել ուղեղի ինսուլտից վնասված ֆունկցիաները։ Հետազոտությունը հրապարակվել է Nature Neuroscience (NatNeuroSci) գիտական ամսագրում:
Առաջին հարցազրույցի ընթացքում Մարդու իրավունքների գլոբալ կամպուսի ակադեմիական տնօրեն պրոֆեսոր Ջորջ Ուլրիքի հետ խոսել են մարդու իրավունքների վրա արհեստական բանականության ազդեցության թեմայի շուրջ:
Ամերիկացի գործարար Իլոն Մասկի X ընկերությունը թողարկել է XChat կոչվող նոր մեսենջերի բետա տարբերակը, որն, ըստ ամենայնի, Telegram-ի անմիջական անալոգն է։
Օրերս ԱԺ-ի կողմից ընդունված նոր կրիպտո օրենսդրական փաթեթը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել ոլորտի մասնագետներին։ Նրանք վստահ են՝ այս ամենը լրջորեն վնասելու է ոլորտում գործող կազմակերպությունների և նորաստեղծ ստարտափների զարգացմանը։
Չիկագոյի համալսարանի ամերիկացի գենետիկները վերլուծել են մարդու ինը տարբեր հյուսվածքների ավելի քան 900 նմուշ՝ հասկանալու համար, թե որքան խորն է ծխելու հետևանքով առաջացած բջջային և գենետիկական վնասը: Հետազոտությունը հրապարակվել է American Journal of Human Genetics (AJHG) գիտական հրատարակությունում: