Բաժիններ՝

«Հայաստանը վերջին տարիներին անընդհատ հետընթաց է ապրել և այսօր 1 մլն բնակչությանը հասնող գիտնականների թվով համաշխարհային միջինին զիջում է 3.5 անգամ». Ատոմ Մխիթարյան

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) դեկան, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա էլ շրջանառության մեջ է դրվել Գիտության ոլորտի մինչև 2030թ զարգացման ծրագիրը…

Փաստենք, որ Հայաստանը վերջին տարիներին անընդհատ հետընթաց է ապրել և այսօր 1 մլն բնակչությանը հասնող գիտնականների թվով համաշխարհային միջինին (3560) զիջում է 3.5 անգամ, Թուրքիային՝ 2.4 անգամ, Էստոնիային՝ 4.6 անգամ, իսկ Դանիային՝ ավելի քան 8 անգամ: Այսպես, 1 մլն բնակչին բաժին ընկնող գիտնականների թիվը.

Armenia – 1039
Azerbaijan -1663
Georgia – 1768
Turkey – 2479
Russia – 2684
Lithuania – 4154
Estonia – 4655
US – 4825
Belgium – 6983
Denmark – 8736

Անկախության տարիներին ՀՀ գիտնականների թիվը պակասել է շուրջ 10 անգամ:

Ավելի մանրամասն՝ հետևյալ հղումով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս