Xiaomi MediaSmart Dehumidifier 13l-ը հագեցած է 3 լ ջրի տարայով։ Այն ստացել է մեծ օդային անցքեր, որոնք թույլ են տալիս շարունակաբար չորացնել օդը 10 ժամվա ընթացքում: Այն ունի 1000 Վտ հզորություն։
OpenAI-ն արձագանքել է Մասկի հայցին և խոսել ընկերության նկատմամբ վերահսկողություն հաստատելու նրա փորձերի մասին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Լինվեյը գողացել է ապարատային և ծրագրային ապահովման հարթակի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ, որոնք Google-ի գերհամակարգչային տվյալների կենտրոններին թույլ են տալիս մեքենայական ուսուցման միջոցով AI-ի խոշոր մոդելներ պատրաստել:
Հաղթողները որոշվել են բլոկչեյնի վրա տեղի ունեցած հանրային քվեարկության արդյունքների, ժյուրիի դիտարկումների, ինչպես նաև ftNFT.com հարթակում գրանցված նախորդ 12 ամսվա տվյալների հիման վրա։
Շորթող ծրագրերի միջոցով թիրախային գրոհներ իրականացնող կիբեռխմբերի թիվը 2023-ին 2022-ի համեմատ աշխարհում աճել է 30%, իսկ դրանց զոհերի թիվը՝ 70%-ով։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն՝ շորթող ծրագրերի օգտագործմամբ թիրախային գրոհները մի ամբողջ բիզնես են։
Տեղեկատվական տեխնոլոգիաների համայնքի կողմից ստեղծած աշխատանքային խմբի ներկայացուցիչ Արա Խզմալյանը ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ է նախատեսվում իրականացնել ՏՏ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթով։
ԲՏԱ նախարարը հավատում է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացումը Հայաստանում ունի ապագա։
Խորհրդարանական լսումներ՝ ՏՏ ոլորտը կարգավորող օրենսդրական փաթեթի վերաբերյալ. ՈւՂԻՂ
Նրանք ունեն 6-ամսյա առաքելություն, որի ընթացքում պետք է նաև աճեցնեն մարդու օրգանների արհեստական կրկնօրինակներ, որպեսզի ցածր ձգողականության պայմաններում ուսումնասիրեն դեգեներատիվ հիվանդությունները, ինչը հնարավոր չէ Երկրի վրա։
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար և հույս հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի անհրաժեշտ լուծումներ գտնել հայեցակարգային հարցերին և իրագործել նախանշված ծրագրերը:
«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ Արեգակի վրա հզոր բռնկումները հանգեցրել են Երկրի վրա անսպասելի մագնիսական փոթորիկի, հաղորդում է Ֆոբոս եղանակային կենտրոնը:
Որակական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «մատիտ» կիսաշրջազգեստ կրելը կարող է մեջքի ցավ առաջացնել, սխալ վերնաշապիկը կարող է վնասել տեսողությունը, կրծկալը կարող է սրտի կաթվածի նման ախտանիշներ առաջացնել, իսկ կոմպրեսիոն հագուստ կրելը մեծացնում է սրտի կաթվածի վտանգը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է MWC 2024 միջազգային ցուցահանդեսում «խելացի» Galaxy Ring-ի սպասվող շնորհանդեսի մասին. միջոցառումը կանցկացվի փետրվարի 26-ից 29-ը Բարսելոնայում։ Այս մասին ասվում է ընկերության կայքում։
Պետական պատվեր չի իջեցվում։ Կարծում եմ, դա մոռացված ավանդույթ է, որն աշխատել է ԽՍՀՄ տարիներին։ Օրինակ՝ մեզ պատվիրեին սեկվենավորել կամ անձնագրավորել Վայոց ձորի սորտերը․․․ ինքներս ենք նախաձեռնել։ Գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող նախագծեր ունեմ, բայց այն միանշանակ զիջում է միջազգային նախագծերի ֆինանսավորմանը, որոնք քեզ ավելի շատ հնարավորություններ են տալիս, այդ թվում՝ իրենց սարքավորումներն օգտագործելը, որն արագացնում է քո աշխատանքի համար պահանջվող ժամանակը, ինչպես նաև շատ ավելի լավ որակի տվյալներ կարելի է գեներացնել։ Բայց Գիտության կոմիտեի ակտիվ աշխատանքն անտեսել ու չողջունել չի կարելի։ Իրենք հիմա էլ առաջարկում են ծրագրեր՝ բավական բարձր ֆինանսավորմամբ։
Գլոբալ նորարարական ինդեքսով Հայաստանը զբաղեցնում է 72-րդ տեղը ամենանորարարական երկրների շարքում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ցանկում ընդգրկված է 132 երկիր։ 2022 թվականին Հայաստանը զբաղեցրել էր 80-րդ տեղը։
Մինչ օրս Լուսնի վրա վայրէջք են կատարել 4 այլ երկրների տիեզերանավեր՝ նախկին Խորհրդային Միության, Չինաստանի, Հնդկաստանի, իսկ հունվարին՝ Ճապոնիայի։ ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ երբևէ մարդկանց է ուղարկել լուսնի մակերևույթ։
Թուրքիայում շահագործման է հանձնվել տեղական արտադրության առաջին ռոբոտացված գիրոսկոպիկ ռադիովիրաբուժական սարքը:
Waveye-ը զբաղվում է նոր սերնդի mmWave ռադարների մշակմամբ՝ ինքնավար մեքենավարման, ինչպես նաև արդյունաբերական և սպառողական կիրառությունների համար:
BioNeex-ի թիմին որպես տեխնոլոգիական տնօրեն միացել է Էդգար Մարուքյանը, որը նախկինում Renderforest ընկերության տեխնիկական տնօրենն է եղել, ինչպես նաև ղեկավարել է մի քանի ստարտափ:
Առաջին պացիենտը, որի գլխուղեղում անցյալ ամիս Neuralink-ի չիպ է տեղադրվել, լիովին ապաքինվել է և այժմ կարողնում է համակարգչային մկնիկը կառավարել իր մտքերի միջոցով․ երկուշաբթի ուշ երեկոյան հայտնել Է Իլոն Մասկը:
Այսուհետ հայկական LikeLocal.io հարթակի միջոցով հնարավոր է ճանապարհորդել Վիետնամ, Կամբոջա, Թայլանդ, Արգենտինա և մի շարք այլ երկրներ, հյուրընկալվել տեղացիների ցանկացած միջոցառման՝ այսպիսով ավելի լիարժեք ծանոթանալ տեղի մշակույթին, նրանց բարքերին՝ «ինչպես տեղացի»:
Անցած տարի գյուտերի արտոնագրման համար ստացված հայտերի բաշխվածությունն ըստ տեխնիկայի բնագավառի հետևյալն է՝ 20,54 տոկոսը վերաբերել է սննդամթերքի և ծխախոտի բնագավառին, իսկ երկրորդ և երրորդ տեղերում՝ բժշկության ու անասնաբուժության, դեղերի և դեղամիջոցների ոլորտներն էին։
James Webb տիեզերական աստղադիտակի տվյալների նոր վերլուծությունը վկայում է, որ սև խոռոչները ոչ միայն գոյություն ունեին ամենասկզբում, այլև նոր լուսատուներ էին ծնում և արագացնում գալակտիկաների ձևավորումը:
Ucom-ը սպորտի սիրահարների համար uTV ալիքների ցանկում ավելացրել է ևս երկու հեռուստաալիք՝ Fast Sports 1 և Fast Sports 2, որոնք հասանելի կլինեն Premium Sport թեմատիկ փաթեթում:
Հայրենական առաջին արբանյակը ստեղծած «Հայասաթ» թիմը բարեհաջող գրանցում է անկախ Հայաստանում ստեղծված առաջին «Հայասաթ-1» քյուբսաթ ձևաչափի արբանյակից ստացվող ազդանշանները և իրականացնում տվյալների նախատեսված վերլուծություն։
Ուղեցույցը ներառում է ոչ միայն տեխնիկական մանրամասներ, օրինակ՝ ինչպես կարգավորել դարկվեբի ռեսուրսների մշտադիտարկման համակարգը՝ միջադեպերը օպերատիվ բացահայտելու համար, այլև արժեքավոր առաջարկներ այն մասին, թե ինչպես արտահոսքի դեպքում արդյունավետ հաղորդակցություն կառուցել ԶԼՄ-ների, հաճախորդների, գործընկերների, բարձրագույն ղեկավարության և ներգրավված այլ կողմերի հետ:
Ինչպես պարզաբանել են գիտնականները, շաքարը առողջության ու կյանքի տեւողության համար ոչ մի վտանգ չի ներկայացնում միայն այն դեպքում, եթե ըմպելիքին ավելացնեն քիչ քանակությամբ քաղցրացուցիչ՝ մեկ բաժակի համար ընդամենը հինգ գրամ շաքար։ Ինչպես պարզաբանել են հոլանդացի գիտնականները, սա այն ծավալն է, որը տեղավորվում է մեկ թեյի գդալում։
Modicus Prime-ը հիմնադրվել և ղեկավարվում է Թեյլոր Չարտիերի կողմից: Տեխնիկական թիմը ղեկավարում է Դավիթ Վարդանյանը։ Ընկերությունը Հայաստանում ունի ինժեներների թիմ:
Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց տեսակետներն առաջարկվող նախագծի վերաբերյալ, հնչել են տարբեր կարծիքներ: Ուշադրություն է հատկացվել նաև գիտահետազոտական աշխատանք իրականացնող ընկերությունների խրախուսման, մասնագիտական կրթության խթանման և ուղեղների արտահոսքի և ներհոսքի հարցերին: