Հայտնի են քիմիայի բնագավառում 2025 թ. Նոբելյան մրցանակի դափնեկիրները

Հայտնի են քիմիայի բնագավառում 2025 թ. Նոբելյան մրցանակի դափնեկիրներըՇվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան քիմիայի բնագավառում 2025 թվականի Նոբելյան մրցանակը շնորհել է Շուշումու Կիտագավային (Ճապոնիա), Ռիչարդ Ռոբսոնին (Ավստրալիա) և Օմար Յաղիին (ԱՄՆ)՝ «մետաղաօրգանական կաղապարների մշակման համար»:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Նոբելյան հանձնաժողովը։  

«Քիմիայի բնագավառում 2025 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրները ստեղծել են մոլեկուլային միացություններ՝ մեծ տարածություններով, որոնց միջով կարող են հոսել գազերը և այլ քիմիական միացություններ:

Այս կառուցվածքները՝ մետաղաօրգանական կաղապարները, կարող են օգտագործվել անապատում օդից ջուր հավաքելու, ածխաթթու գազ կլանելու, թունավոր գազեր պահելու կամ քիմիական ռեակցիաներ կատալիզացնելու համար», – նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Քիմիայի Նոբելյան հանձնաժողովի նախագահ Հայներ Լինկեն հայտարարել է, որ մետաղաօրգանական կաղապարները հսկայական ներուժ են ունեն՝ «բացելով նախկինում անհավանական հնարավորություններ պատվերով պատրաստված նյութերի համար՝ օժտված նոր գործառույթներով»։ 2025 թվականին Նոբելյան մրցանակի դրամական պարգևը կազմում է 11 միլիոն շվեդական կրոն (1,1 միլիոն դոլար), որը հավասարապես կբաժանվի երեք դափնեկիրների միջև:Հոկտեմբերի 7-ին ֆիզիկայի բնագավառում 2025 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է Ջոն Քլարկին, Միշել Հ. Դևորեին և Ջոն Մ. Մարտինիսին՝ «էլեկտրական շղթայում մակրոսկոպիկ քվանտային մեխանիկական թունելավորման և էներգիայի քվանտացման հայտնաբերման համար»։ Իսկ հոկտեմբերի 6-ին բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացիներ Մերի Բրունկոուն, Ֆրեդ Ռամսդելը և ճապոնացի Շիմոն Սակագուչին՝ «պերիֆերիկ իմունային հանդուրժողականության վերաբերյալ իրենց հայտնագործությունների համար»։  

Տեսանյութեր

Լրահոս