Բաժիններ՝

Ցուկերբերգի Meta-ն կզբաղվի մարդանման ռոբոտների մշակմամբ

Ամերիկյան Meta կորպորացիան սկսել է մշակել մարդանման (հումանոիդ) ռոբոտներ, որոնք կարող են մարդուն օգնել առօրյա գործեր կատարելիս։

Bloomberg-ի փոխանցմամբ՝ ընկերությունը նախատեսում է խոշոր գումար ներդնել և նախագիծը դարձնել արհեստական ​​բանականության և ռոբոտաշինության ոլորտում երկարաժամկետ ռազմավարության մաս։

Meta-ում կարծում են, որ ներկայիս մարդանման ռոբոտները դեռ բավականաչափ ֆունկցիոնալ չեն լայն կիրառման համար, սակայն արհեստական բանականության, ընդլայնված և վիրտուալ իրականության տեխնոլոգիաները կարող են արագացնել արդյունաբերության զարգացումը:

Այնուամենայնիվ, ընկերության գնահատմամբ, մարդանման ռոբոտները դեռ երկար տարիներ լայն հասանելիություն չեն ունենա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս