Իտալական պաստան կանխում է ճարպակալումը

Իտալացի գիտնականները հայտարարել են, որ իտալական պաստան առողջարար է՝ նշելով, որ ճիշտ համեմունքներ օգտագործելու դեպքում այն կարող է կանխել ճարպակալումը:

Հետազոտություններին մասնակցել է ավելի քան 20.000 մարդ, որոնք տևական ժամանակ օգտագործել են պաստա: Հետազոտության արդյունքների մասին գիտնականները հրապարակել են Nutrition and Diabetes ամսագրում և նշել են, որ հետազոտությանը մասնակցած մարդկանց մեծ մասի մոտ ճարպակալման ինդեքսը նվազել է:

Այս ֆենոմենալ բացահայտումը գիտնականները բացատրել են նրանով, որ շատ հաճախ մարդիկ խուսափում են մակարոն ուտելուց և փոխարենը ուտում են ավելի վատ ու գիրացնող սնունդ՝ միս, երշիկ կամ շատ շաքար պարունակող ուտելիք:

Հետազոտողները խորհուրդ են տալիս օգտագործել որակյալ իտալական պաստան թեթև սոուսի համադրությամբ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031