
Ալեքսիս Օհանյանը ցանկանում է գնել TikTok US-ը

Reddit ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը միացել է միլիարդատեր Ֆրենք Մաքքորթի՝ չինական ByteDance ընկերությանTikTok սոցկայքի ամերկյան մասնաճյուղը՝ TikTok US-ը, ձեռք բերելու հայտին: Այս մասին գրում է time.com-ը:
«Այժմ ես պաշտոնապես մեկն եմ այն մարդկանցից, որոնք փորձում են գնել TikTok US-ը»,- X-ում գրել է նա:
X-ի օգտատերերից մեկի հարցին, թե գնելու դեպքում ինչպե՞ս կանվանեք TikTok US-ը, Օհանյանը պատասխանել է. «TikTok. Freedom Edition»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի ստորագրած որոշման համաձայն՝ TikTok US-ը պարտավոր էր խզել կապերը մայր ընկերության՝ չինական ByteDance-ի հետ, հակառակ դեպքում այն կարգելվեր ԱՄՆ-ում:
Սակայն նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է երկարաձգել ժամկետը, որի ընթացքում TikTok US-ը պետք է նոր սեփականատեր գտնի: