Բաժիններ՝

Մասկը հայտնել է, որ երկուշաբթի կներկայացվի «Երկրի վրա ամենախելացի արհեստական ​​բանականությունը»

Ամերիկացի ձեռներեց, միլիարդատեր Իլոն Մասկը X-ում հայտնել է, որ երկուշաբթի ԱՄՆ-ում կներկայացվի «Երկրի վրա ամենախելացի արհեստական ​​բանականությունը»: Նա համապատասխան գրառում է արել X-ում:

Խոսքը Grok 3 չաթբոտի մասին է, որը մշակել է Մասկի xAI ընկերությունը:

«Grok 3-ը կներկայացվի ուղիղ եթերով երկուշաբթի երեկոյան 20:00-ին: Երկրի վրա ամենախելացի արհեստական ​​բանականությունը»,- գրել է նա։

Մասկը xAI արհեստական ​​բանականության ստարտափը գործարկել է 2023 թվականին: Վերջերս նա նշել էր, որ Grok 3-ը մշակման վերջին փուլում է և կթողարկվի մեկ-երկու շաբաթից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728