Mydrivers-ի փոխանցմամբ՝ Չինաստանում iPhone 14 Pro Max-ը կարժենա 1450 դոլար (128 ԳԲ), 1560 դոլար (256 ԳԲ), 1760 դոլար (512 ԳԲ) և գրեթե 2000 դոլար (1 ՏԲ)՝ կախված բնութագրից:
Apple-ի հաջորդ շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին։ Նախկինում այս մասին արդեն խոսակցություններ կային, օրերս ընկերությունը հաստատել է այս տեղեկությունը՝ ուղարկելով միջոցառման հրավերներ։ Նրա կարգախոսն է Far out («Հեռվում»):
Հայաստանում այս տարվա երկրորդ եռամսյակում 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են օգտատերերի վրա կիբեռգրոհները. բացառություն են միայն թաքնված կրիպտոմայներների գրոհները, որոնց ենթարկվել է օգտատերերի 0,94%-ը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0,73%-ի դիմաց։
Այս հմայող ստեղծագործությունը կոչվում էր «Ճանապարհորդություն ժամանակի միջով»: Իսկ դրա ավարտը շատ առեղծվածային է թվում:
Բրիտանացիները ցուցադրել են մարդանման ռոբոտին, որը տիրապետում է 12 տեսակի էմոցիաների։ Սա նույն մարդանման ռոբոտն է՝ Ameca-ն, որի դեմքի արտահայտությունը շատ արագ է զարգանում։
Ամենակարևոր իրադարձությունները գաջեթների, գիտության և տեխնոլոգիաների աշխարհից, որոնք դուք, հնարավոր է, բաց եք թողնել:
Մեզանից յուրաքանչյուրը զբաղվում է ցանցային գործունեությամբ (networking), բայց ոչ բոլորը գիտեն՝ ինչպես օգուտ քաղել կարիերայի և բիզնեսի համար պարզ հաղորդակցությունից: Այս հոդվածում կգտնեք այն ամենը, ինչ դուք պետք է իմանաք ցանցի մասին։
TikTok-ը պատրաստվում է միջոցներ ձեռնարկել կանխելու վճարովի քաղաքական գովազդի հրապարակումը ԱՄՆ միջանկյալ ընտրությունների նախապատրաստման համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում սոցցանցի անվտանգության ծառայության ղեկավար Էրիկ Խանը։ Ընտրությունները տեղի կունենան նոյեմբերին։
Google-ի մշակողներն իրենց բլոգում խոսել են որոնողական համակարգի մի շարք նորամուծությունների մասին։ Դրանցից մեկը հատվածների բարելավումն է՝ տեքստի հատվածները, որոնք ցուցադրվում են խնդրի վերևում և տալիս են օգտվողի կոնկրետ հարցերի պատասխաններ:
Համաժողովի թեման է «Կրթությունը փոփոխվող աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունը կրթական հետազոտությունների հեռանկարների և փորձի վրա»:
«Կասպերսկի» ընկերության փորձագետները 2022-ի սկզբին գրանցել են Աֆղանստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների պաշտպանական ձեռնարկությունների և պետական հաստատությունների վրա թիրախային գրոհների ալիք:
Նախորդ ամսվա սմարթֆոնների ցանկում կգտնեք նորաձև Nothing Phone (1)-ը, Xiaomi-ի լավագույն տեսախցիկով սմարթֆոնը և այլ հետաքրքիր գաջեթներ:
Հայկական EasyDMARC ընկերությունը, որն օգնում է տարբեր ոլորտների կազմակերպություններին պաշտպանվել էլեկտրոնային նամակների միջոցով կատարվող զեղծարարություններից, 2.3 մլն դոլար ներդրում է ներգրավել Acrobator Ventures-ից, Formula VC-ից և Ամերիկայում գործող անանուն հասարակական անվտանգության կազմակերպությունից: Այս մասին գրում է Techcrunch-ը։
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը Tesla-ի 7,9 մլն արժեթուղթ է վաճառել 6,9 մլրդ դոլարով, հայտնում է Reuters-ը։
Չինական ինտերնետ հսկա Baidu-ն թույլտվություն է ստացել Չունցին և Ուհան քաղաքներում լիովին ինքնավար կոմերցիոն ռոբոտ-տաքսիներ գործարկել։ Առաջիկայում Apollo Go հատուկ ծառայության միջոցով հնարավոր կլինի պատվիրել ավտոպիլոտով մեքենա՝ առանց վարորդի։
Չինաստանի ներկայացրած թվային, վիրտուալ օգնականը, հյուրանոցի դիզայնը և հասանելի զվարճանքները ցուցադրվել են տեսանյութով։
No More Ransom նախաձեռնությունը, որի շնորհիվ ծածկագրող ծրագրերի զոհերը կարող են վերականգնել իրենց տվյալները, ամփոփում է վեց տարվա աշխատանքի արդյունքները. ստեղծումից ի վեր ծրագրի գործընկերների թիվը 4-ից հասել է 188-ի, իսկ կայքում հասանելի են դարձել ֆայլերի վերականգնման 136 գործիքներ:
Twitter-ը հաստատել է, որ սոցիալական ցանցի ավելի քան 5,4 միլիոն օգտատերերի արտահոսք է արել իրենց հաշվի տվյալները։ Ընկերությունը սկսեց ծանուցումներ ուղարկել տուժած օգտատերերին այն մասին, որ նրանց տվյալները, ներառյալ՝ Twitter ID-ն, անունը, ազգանունը կամ կազմակերպության անունը, հեռախոսահամարը և էլփոստի հասցեն, հրապարակային են դարձել:
Օգոստոսի 10-ին Samsung-ը կանցկացնի Samsung Unpacked 2022-ի ամենախոշոր շնորհանդեսներից մեկը։ Միջոցառմանը, որի մասին հայտարարվել է հանելուկի օգնությամբ, կցուցադրեն նոր սերնդի ճկուն կաղապարով և շրջվող սմարթֆոններ։ Կներկայացվեն նաև խելացի ժամացույցների, ականջակալների և աքսեսուարների երկու մոդել։
2022 թվականի օգոստոսի 6-ին Մասկը հայտարարեց, որ համաձայն է գնել Twitter-ը սկզբնական առաջարկով, սակայն սոցիալական ցանցը պետք է կատարի իր պայմանները՝ բոտերի համար հաշիվների պատահական նմուշ ստուգելու համար:
Դրանք նախատեսվում է օգտագործել վիրտուալ իրականության ականջակալներում։ Այս մկաններով դուք կզգաք թվային առարկաներ, ձեր աչքերը կկենտրոնացնեք ճիշտ առարկաների վրա:
Այս գաջեթը նաև կկարողանա որոշել օգտատիրոջ հոգնածությունը։
Եթե ցանկանում եք, որ ձեր երեխան հաջող կարիերա կառուցի, ապա կարևոր է կանխատեսել նոր միտումները և ընտրել մասնագիտություններ, որոնք ապագայում պահանջված կլինեն:
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ կարող է վերաթարմացնել «Թվիթեր»-ը գնելու գործարքը, եթե ընկերությունը կարողանա ապացուցել սոցցանցի օգտահաշիվների իսկությունը: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի էջում:
2022 թվականի մայիսի վերջին Բեռլինում կայացած հանդիպման ժամանակ G7 երկրների էներգետիկայի և շրջակա միջավայրի նախարարները պայմանավորվել են նավթի և գազի նախագծերից ստացված միջոցները վերաբաշխել «կանաչ» էներգիայի: Խոսքը տարեկան մոտ 33 մլրդ գումարի մասին է։
Կորեայի Հանրապետության ցամաքային տարածքների, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարությունն ակտիվ քայլեր է ձեռնարկում երկրում քաղաքային աէրոմոբիլության (Urban air mobility) ոլորտի զարգացման ուղղությամբ։
200 մեգապիքսել տեսախցիկ, մեծ 5000 մԱ/ժ մարտկոց, և սա այն ամենը չէ, ինչով կարող է պարծենալ պրեմիում ֆլագմենը:
2022-ի ապրիլ-հունիսին մի քանի անգամ թարմացվել է DDoS-գրոհների առավելագույն տևողության ռեկորդը։ Այդ մասին տեղեկացնում է «Կասպերսկի» ընկերությունը, որի տվյալներով՝ երկրորդ եռամսյակում աճել է DDoS-գրոհների միջին տևողությունը. ապրիլին այն կազմել է 40 ժամ, մայիսին՝ 57, և միայն հունիսին այդ ցուցանիշն անկում է ապրել: Ամենաերկար DDoS-գրոհը սկսվել է մայիսին և շարունակվել գրեթե 29 օր:
Ֆեյսբուքում գովազդվում են Անդրոիդ հեռախոսների համար նախատեսված ծրագրեր, որոնք, իբր թե, մաքրում են հեռախոսի աղբը կամ բարելավում աշխատանքն ու ավելացնում արագագործությունը, սակայն իրականում օգտագործում են հեռախոսը գովազդ ցուցադրելու համար։
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ Թուրքիայում դրա մեկ քառորդը՝ 333 մլն դոլարը, բաժին է ընկել խաղերի ոլորտին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։