Բաժիններ՝

Իլոն Մասկը հայտարարել է, որ թվայնացրել է իր ուղեղը

Նա միգուցե կատակել է, բայց կատակն արդեն իսկ բարձրացրել է մի քանի ընկերությունների բաժնետոմսերի գները։

Նախօրեին Dogecoin-ի հիմնադիր Բիլ Մարկուսը Twitter-ի օգտատերերին հարց ուղղեց. «Եթե կարողանայիք ձեր ուղեղը վերբեռնել ամպի մեջ և խոսել ձեր վիրտուալ տարբերակի հետ, ընկերներ կլինեի՞ք»:

Մարկուսը նշել է, որ լավ կլիներ կրկնօրինակել իրեն որպես տեսախաղի գործընկեր՝ նույն մակարդակի հմտության շնորհիվ: Մյուս կողմից, նշել է Dogecoin-ի հիմնադիրը,  ազատ ժամանակի առատությունը թույլ կտա համակարգչին կրկնակի կատարելագործել իրենց հմտությունները, մինչդեռ խաղացողի օրիգինալ տարբերակը կանցկացնի իր կյանքն ինչպես ուզում է։

Դրանից հետո Իլոն Մասկը տվել է ամենապարզ և հակիրճ պատասխանը՝ «Արդեն արել եմ»: Մանրամասներ չեն հաղորդվում։

Մասկի կարճ պատասխանից անմիջապես հետո չինական ուղեղ-համակարգիչ ինտերֆեյսի մի քանի ընկերությունների բաժնետոմսերի գներն աճել են գրեթե 10%-ով։

Սոցցանցում հայտնված այս միտքը բուռն քննարկման տեղիք է տվել։ Մասկի պատասխանի վերաբերյալ կարծիքները նույնպես բաժանվում են՝ ոմանք կարծում են, որ SpaceX-ի ղեկավարը խորամանկ է, իսկ մյուսները ենթադրում են, որ միլիարդատերը կարող է իրականում թվայնացնել իր ուղեղը՝ օգտագործելով իր հիմնադրած Neuralink ընկերության տեխնոլոգիաները: Անցյալ տարի վերջինս ցուցադրել է կապիկների մանրացման արդյունքները։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս