«70 տարի մեզ քարոզեցին եղբայրություն, բայց 1988թ. Սումգայիթում ադրբեջանցիները հայ մորթեցին, խորովեցին և կերան. սրանց հետ խաղաղությո՞ւն ենք ուզում». Հուսիկ Արա
Բանաստեղծ Հուսիկ Արան այն կարծիքին է, որ ժողովուրդը հիմա ստանում է այն, ինչի համար քվեարկել է հունիսի 20-ին:
«Նախորդ տարվա հուլիս ամսին ես «168 Ժամում» հոդված եմ հրապարակել, որտեղ գրել եմ, որ ոչ թե Արցախն է Հայաստանից կախված, այլ Հայաստանն է Արցախից կախված, կորցնելով Արցախը՝ կորցնելու ենք Հայաստանը: Սա գիտեինք Խորհրդային Միության շրջանում. Ինչո՞ւ հանկարծ ընդվզեց, ինչո՞ւ հանկարծ ժողովուրդն Արցախ պահանջեց, որովհետև տեսնում էր Հայաստանի կործանման ապագա վտանգը: Եվ կարողացանք 1988-ից մինչև 94 թվականը կերտել անկախություն, Արցախ ազատագրել, ամուր սահմաններով պաշտպանված Հայաստան ունենալ, և սրա համար մեզ ասում են՝ նախկիններն են մեղավոր: Այսինքն՝ այսպես պետք է լիներ, սա նորմալ վիճակ է, իսկ նախկինները 30 տարի իզուր տեղը մեզ պաշտպանեցին թուրքից, իզուր տեղը թույլ չտվեցին, որ թուրքը մեզ խժռի, մեղավոր են դրա համար, 30 տարի առաջ թուրքը մեզ խժռած լիներ՝ հիմա արդեն պրծել էինք: Նախկիններն են մեղավոր: Հիմա ճիշտն այն է, որ թույլ տանք թուրքը մեզ խժռի և մի բաժակ ջրի պես խժռի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Բանաստեղծն ընդգծեց՝ հասկանում է Շեքսպիր, Դանթե, Նարեկացի, բայց Նիկոլ Փաշինյանի օգտին երկրորդ անգամ քվեարկած 53 տոկոսին չի հասկանում:
«Ադրբեջանը միայն Սյունիքով կամ միջանցքով չի բավարարվելու. Ադրբեջանը մտել է Գեղարքունիք, Արարատի մարզից է կրակում, Իլհամիկն ուզում է Սյունիքը, Սևանը, Երևանը: Թուրքի հետ երբեք խաղաղություն, բարեկեցություն չի լինելու: 70 տարի մեզ քարոզեցին եղբայրություն, բայց 1988թ. Սումգայիթում ադրբեջանցիները հայ մորթեցին, խորովեցին և կերան: Դա հստակ փաստ է, որ հնչեց 88թ. հունիսին Մոսկվայում սեսիայի ժամանակ, երբ մոտեցավ Ղազախստանի պատվիրակը, որն այն ժամանակվա նրանց լավագույն գրողներից էր, թքեց Ադրբեջանի պատվիրակության վրա և հեռացավ: Իրականում, Սումգայիթում մարդ են մորթել և կերել՝ 70 տարի եղբայրություն քարոզելուց հետո: Սրանց հետ խաղաղությո՞ւն ենք ուզում: Ուզո՞ւմ ես խաղաղություն՝ ունեցիր հզոր բանակ, ունեցիր ուժեղ պետություն, մեծ և խելացի առաջնորդ»,- շեշտեց նա:
Հուսիկ Արան նկատեց՝ երբ ուժեղ կլինես՝ սահմանները բացիր, առևտուր արա. «Բայց հիմա ո՞ւր ենք գնում, ուղղակի հրեշի երախն ենք մտնում և ասում ենք՝ այնտեղ տաք է, ո՛չ, տաք չէ, դա հրեշի երախ է: Մեզ հիմա ուղղակի պատրաստում են՝ հրեշի երախը տանելու: Սա մեսիջ էր, կառավարության նիստին ասաց՝ ադրբեջանական անուններ տալով հայկական գյուղերին. ի՞նչ արձագանք կունենա, մի քանի հոգի մռլտացին իրենց ներսում, ու անցավ, ոչ մի ընդվզում չեղավ: Ասում է՝ Թուրքիան մեզ դրական մեսիջներ է ուղարկել: Թուրքիայի միակ դրական մեսիջը Սյունիքն է՝ Թուրքիան Նախիջևանով, Սյունիքով միանում է Ադրբեջանին, սա է: Եվ ասում է՝ դրական պատասխան կտանք: Թուրքիան ասում է՝ Ցեղասպանությունից եք հրաժարվում, Կարսի պայմանագիրը վերստին ճանաչում եք, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն եք ճանաչում: Բայց սա առաջին քայլն է, ինչպես GPS-ը տվեցին Ալիևի զինվորների ձեռքը և ասացին՝ գծեք սահմանը, դա առաջին քայլն էր, հետո ասացին՝ ոչ, մեր GPS-ը սխալ է գծել, Սև լիճն էլ է մերը, ամեն ինչը մերն է… Թումանյանի «Չարի վերջը»… Թումանյանը քաղաքական գործ է գրել, 100 տարի առաջ էլ էինք նույն կերպ մտածում, միակ մարդը, որ 1908թ. ընդվզեց և ասաց՝ դուք հիմար եք, որ երիտթուրքերին վստահում եք, դա Անդրանիկ Օզանյանն էր: Երբ կան պահեր, որ նախապես տեսնում, գրում և ասում ես՝ ուշ է տեղ հասնում կամ ժամանակին չի ընկալվում այնպես, ինչպես կա: Թուրքիայի՝ խաղաղության դրական ազդակը մեր երազի վրա է տապանաքար դնում: Երբ ազգը չունի երազ, իդեաներ, նպատակներ, նա այլևս չի կարող ապրել: Եթե փակվում է քո Արևմտյան Հայաստանի հարցը, քո Ցեղասպանության հարցը, որ այդպես չճանաչված մնաց, քո երազն է: Մեր ամեն գործարքի հենքում 1915-ը պետք է լինի՝ 1915-ին պատասխան տալը: Մեզ հիմա ասում են՝ ոչինչ չեք կարող պահել, Հայաստանը չեք կարողանում պահել, ուր մնաց թե՝ Կարսը, մյուսը. Գիտե՞ք՝ ինչ, Լաչինն ու Քարվաճառն էլ հայերով էր բնակեցված, և նույն ադրբեջանցիներն ասում էին՝ մենք մեր պայծառ երազում չէինք կարող տեսնել այն, ինչ եղավ, բայց մարդիկ նպատակ ունեին և եկան, հիմա, թե ինչ ձևով, թե ինչպես, իրականացրին այդ նպատակը: Մենք, ոչինչ չեղած՝ արդեն մեր բոլոր նպատակներից ու երազներին հրաժարվում ենք»:
Բանաստեղծը նշեց, որ 2020թ. դեկտեմբերին «Նեռը» վերնագրով բանաստեղծություն է գրել, որում ասում է՝ մեր իրականը թաղեց խոր փոսում և տապանաքար դրեց երազի վրա. «Իրականը Արցախն էր, իսկ տապանաքարը նկատի ունեի հենց սա՝ Թուրքիայի հետ սահմաններն ու այն, որը վաղը պետք է լինի: Ես ժամանակին գրել էի «Ապոկալիպտո» բանաստեղծությունը, և հիմա ասում եմ՝ ապոկալիպտո, Նիկոլ, դու սխալ էիր, ես՝ ճիշտ: Եղավ, դու բերեցիր այդ ապոկալիպտոն մեզ վրա, գիտեի, զգում էի, որ ապոկալիպտո է լինելու, և մեզ համար սա է ապոկալիպտոն: Եթե պետք է Ադրբեջանի և Թուրքիայի հետ ինչ-որ պայմանագիր ստորագրվի, այդ ստորագրությունը մենք կարող ենք հարգել, բայց թուրքը երբեք որևէ ստորագրություն չի հարգում, թքած է ունենալու»:
Նա հավելեց՝ որպեսզի ապահով լինենք, պետք է ունենանք հզոր ինքնիշխանություն, ուժեղ բանակ, թույլ չտանք, որ մտնեն մեր հողը, մեր տան մեջ մեզ հոշոտեն և խոշտանգեն:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում