Հարց եմ տալիս` ինչի՞ հիմա չենք կարողանում Արցախ գնալ, Սյունիքն էլ թուրքի ոտքի տակ են քցում. մեռցնում են հայրենասիրությունը հայերի մեջ. Քաղսեցի

Քաղսիի բնակիչ Գևորգ Միքայելյանը կարևոր խնդիրներ է բարձրացնում:

Ասում է՝ մարդիկ չեն ուզում իրենց տղաները բանակում ծառայեն, փող են տալիս ազատում են, փախցնում են, որովհետև աչքները տեսածից է վախենում… Ցավով ակնարկում է՝ 44-օրյա պատերազմից հետո նահատակված հերոսներին, որոնց մասին այլևս չեն խոսում: Եվ դա շատ վատ է:

Գևորգ պապը ճիշտ է նկատում՝ այս իշխանությունները հայի մեջ փորձում են ամեն կերպ մեռցնել հայրենասիրությունը՝ մոռացության մատնելով մեր ազգային հերոսների մասին պատմությունները, նրանց նվիրված երգերը…

Կարդացեք նաև

Խիստ անհանգստացած է Փաշինյան-Ալիև բանակցությունների արդյունքներից՝ այն փաստից, որ պատրաստվում են 400.000 ադրբեջանցիներ բերել և Հայաստանի տարածքներում բնակեցնել:

Հարց է տալիս իշխանություններին՝ ինչի՞ հիմա չենք կարողանում Արցախ գնալ, Սյունիքն էլ թուրքի ոտքի տակ են քցում:

Տեսանյութեր

Լրահոս