Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ։ Ըստ Թուրքիայի արտգործնախարարության՝ կողմերը քննարկել են Գազայի հատվածում, Սիրիայում ստեղծված իրավիճակը և Թեհրանի կողմից ԵՄ 3 երկրների հետ առաջիկա բանակցությունները։

«Քննարկվել են Գազայի հումանիտար իրավիճակը, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները և Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, որոնք տեղի կունենան ուրբաթ օրը Ստամբուլում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նախկինում հաղորդվել էր, որ Իրանի և ԵՄ 3 երկրների միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի լուծման վերաբերյալ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հուլիսի 25-ին՝ Ստամբուլում։ Բանակցությունները կանցկացվեն փոխարտգործնախարարների մակարդակով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031