Բաժիններ՝

Շվեյցարիան վերակենդանացնում է պատերազմական ժամանակների բունկերները

Շվեյցարիայի բանակը կոչ է արել տեխնոլոգիական ընկերություններին, հետազոտողներին և ստարտափներին օգնել պատերազմական դարաշրջանի բունկերները վերածել ժամանակակից պաշտպանական կենտրոնների։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։

Շվեյցարիան ձգտում է վերականգնել իր ռազմական բունկերների համակարգը, որոնցից շատերը չեն օգտագործվել 1990-ական թվականներից ի վեր: Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով շվեյցարական բանակը վերանայում է երկրով մեկ ցրված մոտ 8000 բունկերների դերը և դրանք արդիականացնելու լավագույն եղանակները: Բունկերներից մի քանիսը թվագրվում են 1886 թվականին:

Բունկերային համակարգը, որը սկզբնապես կառուցվել էր ռազմավարական կարևոր վայրերի, ինչպիսիք են Գոտարդի երկաթուղին և Ալպյան լեռնանցքները, պաշտպանության համար, դարձավ Շվեյցարիայի ազգային ռեդուտի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի և Սառը պատերազմի ժամանակ ներխուժումը հետ մղելու համար նախատեսված ամրաշինությունների ցանցի հիմնական բաղադրիչը։

Շատ բունկերներ մի ժամանակ հագեցած էին առաջադեմ պաշտպանական համակարգերով՝ խորհրդային հրթիռային սպառնալիքներից պաշտպանվելու համար: Սակայն Սառը պատերազմի ավարտից հետո դրանց օգտագործումը նվազեց: Շատ բունկերներ վաճառվեցին քաղաքացիական անձանց:

Սակայն 2023 թվականին շվեյցարական բանակը դադարեցրեց բունկերների վաճառքը՝ փոխարենը որոշելով գնահատել, թե ինչպես կարելի է լավագույնս վերաօգտագործել դրանք։ «Մենք պետք է օգտագործենք այն, ինչ ունենք», – շվեյցարական լրատվամիջոցներին ասել է Շվեյցարիայի բանակի գլխավոր շտաբի պետ Թոմաս Զյուսլին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս