«Յուքոմ»-ի բաժնետոմսերն ամբողջությամբ «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ին օտարելու մասին որոշում է կայացվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 4-ի նիստում որոշում է կայացնելու համաձայնություն տալ «Յուքոմ» ըներության՝ «Ֆորաբանկ» բանկին պատկանող 2 մլն 510 հազար 696 հատ բաժնետոմսերն ամբողջությամբ «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ին օտարելուն:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը այս պահանջով հանձնաժողովին դիմել է դեռևս հունիսի 15-ին: Ընկերությունը խնդրել է հաշվի առնել իրենց ֆինանսական ծանր վիճակը և սնանկ ճանաչվելու հավանականությունը։

«Ֆորա բանկ»-ը, ելնելով իր գործունեության բնույթով պայմանավորված՝ Ռուսաստանի Դաշնության օրենսդրության կարգավորումներից, հետագա խնդիրներից խուսափելու նպատակով որոշում է կայացրել տեղափոխել բաժնետոմսերը «Տաշիր» ընկերությունների խմբի անդամ հանդիսացող մեկ այլ՝ «Ձորագետ Հիդրո» ընկերության հաշվեկշռին: Ի դեպ, տեղեկացնենք, որ նշված ընկերությունը գործում է Հայաստանի օրենսդրության ներքո»։

Տեսանյութեր

Լրահոս