«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանում 68 կողմ ձայնով Մարդու իրավունքների պաշտպան ընտրվեց Քրիստինե Գրիգորյանը: Այս ֆոնին զուգահեռ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Մարդու իրավունքների ներկայիս պաշտպան Արման Թաթոյանից պարզել, թե նա պաշտոնավարման ավարտից հետո ինչով է զբաղվելու:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը հանդիսանում է նաև խոշորագույն հարկատու (ՊԵԿ-ի՝ երեկ հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկում առաջինն է), և որի շուրջ զարգացումները վերջին շրջանում ուշագրավ երանգներ են ստանում, որդեգրել է կադրային քաղաքականության «օրիգինալ» մեթոդաբանություն:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, եւ ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է նախագահի արտահերթ ընտրություն: Փետրվարի 17-27-ը ՀՀ-ն նոր նախագահ կունենա։ Նախագահին խորհրդարանն է ընտրում։ Թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդը, այսինքն՝ 27 հոգի, ինչը նշանակում է, որ թեկնածու կարող է առաջադրել ե՛ւ 71 հոգանոց ՔՊ-ն, ե՛ւ ընդդիմությունը։
Նախապես նշենք, որ վերնագրում ո՛չ սխալ կա, ո՛չ վրիպակ: Հասկանում ենք, որ հայոց լեզվի կանոններով պետք է լիներ «նախագահի թափուր պաշտոնը»: Սակայն խոսքն այս դեպքում այդ մասին չէ, ոչ էլ հրաժարականի իրավական ձևակերպման, կամ թափուր այդ պաշտոնին հավակնողների մասին: Խոսքը բովանդակության մասին է՝ բառիս ամենաիսկական իմաստով, այդ թվում՝ անցած չորս տարվա կտրվածքով… Հազիվ թե շատ անսպասելի էր նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը: Շատերի համար պարզ էր, որ նա ժամանակից շուտ է հեռանալու պաշտոնից:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի կեսերին հայկական համացանցում հայտնվեցին կադրեր, թե ինչպես են Սանկտ Պետերբուրգում ձերբակալում Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին: Նա արդեն մեկ ամիս է՝ գտնվում է Մոսկվայի քրեակատարողական հիմնարկներից մեկում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, ինչի մեկնարկն արդեն տրվել է Մոսկվայում Հայաստանի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարների ունեցած հանդիպումով, նաեւ փշալարային տրամաբանությամբ կահավորված ու զինված սահմանների թոթափում է ենթադրում։
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ մի քանի անգամ կարծիք փոխած Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա դեկտեմբերին սկսեց սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման գործընթացը, իսկ այս տարվա հունվարի 12-ին հայտնի դարձավ խորհրդի կազմը: «Փաստը» գործընթացի շուրջ զրուցել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի հետ: «Սահմանադրական փոփոխությունների այս գործընթացի հետ կապված […]
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետ Արմեն Մանվել յանի կարծիքով, ապրիլի 1-ից սպասվելիք գազի թանկացումը հարված է հասցնելու տնտեսության բոլոր ճյուղերին: «Օրերս հրապարակված հայտարարության մեջ խորամանկ ձև է օգտագործվել:Այդուհանդերձ, փաստը մնում է փաստ, որ ապրիլի 1-ից սահմանին գազի գնի նոր սակագին կունենանք: Սահմանին գազի գինն ավելանում է մոտ […]
Շրջակա միջավայրի նախկին նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի եւ աբովյանցի գործարար Արթուր Հարությունյանի՝ Պալաչի միջեւ հետընտրական լարվածության պատճառով գործարարը կորցրել է բիզնեսը՝ զրկվել է Աբովյան-Երեւան տրանսպորտային գծի սպասարկումից, որը «Քինգ դե լյուքս» ընկերությունն իրականացնում էր 261 համարի ավտոբուսներով։
Հեղափոխական» Նիկոլ Փաշինյանը շարունակաբար խոսում էր այն մասին, որ այնպիսի խոշոր բիզնես ընկերությունը, ինչպիսին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, իրավունք չունի լինել քաղաքականացված կառույց՝ վստահեցնելով, որ դա վնասում է ինչպես հանրային, այնպես էլ բիզնես շահերին:
Վեդիի քաղաքապետի ԺՊ նշանակված Գարիկ Սարգսյանը սկսել է պատրաստվել մարտի 27-ի ընտրություններին եւ դրա համար անխնա օգտագործում է վարչական լծակները, կադրային փոփոխություններ է անում, մի պաշտոնը մի քանի հոգու է խոստանում՝ ընտրություններում իրեն աջակցելու դեպքում։
«Այս շաբաթ սկսվեց ԱԺ հերթական նստաշրջանը, որը ցույց տվեց, թե ինչ մակարդակի խորհրդարանի հետ գործ ունենք։ Խոսքը մասնավորապես վերաբերում է իշխանական ուժը ներկայացնող խմբակցությանը, որի ներկայացուցիչներից շատերը նորից ի ցույց դրեցին իրենց ցինիզմն ու «մակարդակը»:
Դեկտեմբերի վերջին և այս տարվա սկզբից ի վեր, ինչպես գրեթե միշտ, նկատվում է վերին շնչառական ուղիների վիրուսային հիվանդությունների աճ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, գարնանացանի շեմին բավականին լուրջ խնդիրներ կան գյուղատնտեսության ոլորտում՝ հատկապես սերմացուների ձեռքբերման հարցի հետ կապված։
71 պատգամավոր ունեցող ՔՊ-ն երեկ կարողացավ 68 ձայնով ընտրել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներ: Երեք ՔՊ-ական՝ Ալեն Սիմոնյանը, Հայկ Կոնջորյանն ու Մարիա Կարապետյանը, գտնվում են ԱՄՆ-ում՝ գործուղման:
ՀՅԴ-ականները պատրաստվում են 34-րդ Ընդհանուր ժողովին, որի ընթացքում, սակայն, ոչ թե Գերագույն մարմին են ընտրելու, այլ ՀՅԴ Բյուրոյի նոր կազմ եւ առաջիկայի համար ծրագիր ու մարտավարություն են ընդունելու։
Սուրենավանում գտնվող հայ-ռուսական բիտումի գործարանից տեղեկություն ստացանք, որ ադրբեջանական նավթային SOCAR ընկերությունը գործարանը գնելու բանակցություններ է վարում՝ վրացի միջնորդների օգնությամբ։
«Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորներ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, երեկ խորհրդրաանում խնջույք են կազմակերպել: Մենք տեղեկացանք, որ ՔՊ-ական պատգամավորները նշել են Վայոց ձորի նախկին պարզպետ, այժմ պատգամավոր Տրդատ Սարգսյանի ծննդյան տարեդարձը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այն սցենարը, որը մտածել էին պատերազմից անմիջապես հետո, Արցախում որոշել են այժմ իրականացնել։ Խոսքն այն մասին է, որ կառավարմանը ներգրավվի նաեւ ընդդիմությունը եւ նախկին նախագահներն ու փորձառու այլ կադրեր։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՅԴ-ն պատրաստվում է կուսակցության ընդհանուր ժողովին, որտեղ պետք է որոշումներ կայացվեն ՀՅԴ մարտավորության, հետագա անելիքների, ինչպես նաեւ ԳՄ ներկայացուցչի մասով: Իշխան Սաղաթելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ժողովը մարտին է լինելու, օրը դեռեւս վերջնական չէ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարի 19-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: Սա ամենանշանակալի հանդիպումն էր այցի գրաֆիկում, որին մասնակցելու համար որոշել էր գործուղմանը մասնակցել նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի՝ համակարգում իրականացրած պաշտոնանկությունների մասին մամուլը մեկ անգամ չէ, որ գրել է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության դատախազության 300-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումներին Հայաստանից երկու հոգի են հրավիրված եղել՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եւ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:
Մի կողմից չնահանջող համավարակ՝ նոր հայտնված շտամներով և հիվանդացության կրկին աճող թվերով, մյուս կողմից՝ սեզոնային գրիպ: Ներկա իրավիճակում ինչպիսի՞ համաճարակային պատկեր ունենք: Թերապևտ, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի» նախագահ, Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի հետկովիդային վերականգնման ծառայության ղեկավար Լամարա Մանուկյանը նշում է՝ անցնում ենք համավարակի հինգերորդ ալիքի միջով, թվերը ոչ թե բարձրանալու են, այլ տասնապատկվելու:
Հիմա այս ուժը հասկանում է, որ «պուլսը» կորցնում է: Թեպետ ԱԺ-ում մեծամասնություն ունի, բայց ՏԻՄ-երում պարտություն կրելու դեպքում այդ ուժի վախճանն է մոտենում, այս անգամ՝ համապետական ընդհանուր մոդելում: Փաստն այն է, որ, ըստ էության, թե՛ Գյումրիում, թե՛ Վանաձորում, թե՛ Վարդենիսում, թե՛ Գորիսում, թե՛ նաև Փարաքարում պարտվել են:
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ցուցմունքից, որը նա տվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործով:
«Փաստ» թերթը գրում է. «Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության համար առաջնային թիրախներից մեկը եղել ու մնում է բուհական համակարգը և հատկապես ԵՊՀ-ն։ Ռեկտորի և հոգաբարձուների խորհրդի հարցում իրենց նպատակին հասնելուց հետո իշխանություններն սկսել են գործի դնել ներքին ճնշման գործիքակազմը: «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում ավելի ու ավելի լարված իրավիճակ է տիրում մի շարք բուհերում, այդ թվում՝ Երևանի պետական համալսարանում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ ինքն է որոշում՝ Վահան Քերոբյանը հրաժարական տա՞, թե՞ ոչ, եւ ով որքան աշխատի։
Թերթի ունեցած տեղեկություններով՝ նախագահ Քոչարյանը որոշել է գարնանը պայքարի նոր մարտավարություն սկսել ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության նոր գործողություններ իրականացնել: Թե ինչ գործընթացների ու ժամկետների մասին է խոսքը, «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանից փորձեցինք պարզել:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Անվերջ կարելի է թվարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակասական հայտարարությունները: Անցնող տարին լի էր դրանցով, սակայն փորձենք առանձնացնել դրանցից մի քանիսը: Նկատենք՝ Փաշինյանի կողմից ապատեղեկատվությունն ու հակասական հայտարարությունները հիմնականում կապ ունեին նախկին իշխանությունների ու տնտեսական ցուցանիշների հետ: