«Պատրոն Դավոյի» կալանքի ժամկետը Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով երկարացրել է. «Ժողովուրդ»
ԱԱԾ-ի միջնորդության հիման վրա՝ Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով երկարացրել է գործարար Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավոյի» կալանքի ժամկետը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Նշենք, որ ԱԱԾ-Ն նրան կալանավորել է հունվարի 23-ին ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում: Դավիթ Գալստյանը մեղադրյալի կարգավիճակ ունի նաև ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի քրեական վարույթի շրջանակներում՝ անպիտան հրթիռների գործով, որն արդեն քննվում է Հակակոռուպցիոն դատարանում: