Այս օրերին Եվրամիության խորհրդի նախագահ Շարլ Միշելը մի քանի հեռախոսազրույցներ է ունեցել (ավելի կոնկրետ՝ երեք) Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ. «Փաստ» 

Հատկանշական է, որ Միշելն առանձնակի շահագրգռվածությամբ հետաքրքրվել է վերջին օրերին տեղի ունեցող զարգացումներով և սահմանային միջադեպերով։ Ինչպես փոխանցում է թերթի դիվանագիտական աղբյուրը, այս փուլում եվրոպացիներն ամեն կերպ ցանկանում են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի առաջիկա հանդիպումն անցկացնել իրենց հովանու ներքո՝ մասնավորաբար նրանք ցանկանում են առաջիկա շաբաթներին Փաշինյանին և Ալիևին տեսնել Բրյուսելում։

Այդուամենայնիվ, ըստ թերթի տեղեկությունների, չնայած եվրոպական կողմի նման շահագրգռվածությանը, Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումը, որը, ըստ նախնական պայմանավորվածության, պետք է տեղի ունենա մայիսի երկրորդ կեսին, ամենայն հավանականությամբ կանցկացվի Վաշինգտոնում։ ԱԳՆ մեր աղբյուրը նաև հայտնում է, որ կողմերի մոտեցումներն կարծես թե համընկնում են՝ բանակցությունների հետագան տեսնել վաշինգտոնյան հարթակում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930