Կարևորը՝ կաբինետը կարգին «կահավորած» լինի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «2022 թ. դեկտեմբերի 12-ին Վահրամ Դումանյանն ազատվեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնից, իսկ 2023 թ. փետրվարի 2-ին նշանակվեց ՀՀ նախագահի խորհրդական:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս վերջին նշանակումից հետո Դումանյանը ցանկացել է պատշաճ «կահավորել» նախագահականի իր առանձնասենյակը և դիմել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանին, որպեսզի հնարավոր լինի Ազգային պատկերասրահից «մի երկու» կտավ ժամանակավորապես տեղափոխել նախագահի նստավայր՝ իր կաբինետ:

Մեր աղբյուրը փոխանցում է, որ Դումանյանն իր նախկին աշխատավայրից մերժում է ստացել, հետո դիմել է Հայաստանի նկարիչների միությանը, որ նրանք նկարներ տրամադրեն: Մեր տեղեկություններով, ի վերջո, նկարիչների միությունն ընդառաջել է նախագահի խորհրդականին ու տրամադրել երկու նկար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930