7/08 տեղամասում ընտրողներին մի կին հանձնաժողովի անդամներին բողոքել է, որ ամեն անգամ ընտրություններին իր երեխաների փոխարեն, ովքեր գտնվում են արտասահմանում, ուրիշ ստորագրություններ են լինում մատյանում։
Հրաչյա Քոչար փողոցում` Արաբկիրի թաղապետարանի հարևանությամբ, ժամը 10.30-ի սահմաններում Henaran.am-ի թղթակիցը նկատել է 18 «գազելներ», ինչպես նաև Semafor տաքսի ծառայության մի քանի մեքենաներ:
Անձամբ տեսնելով,որ թանաքն անհետանում է, հանձնաժողովի նախագահը զարմացավ ու հայտարարեց,որ սա հանձնաժողովի պարտականությունների մեջ չի մտնում:
Արաբկիր վարչական շրջանի բնակիչներից շատերը մտադիր են ընտրությունների գնալ երեկոյան ժամին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր կրկին ակտիվ է ֆեյսբուք սոցիալական ցանցում: Ներկայացնում ենք նրա վերջին գրառումներից մեկը՝ Երևանի ավագանու ընտրությունների լուսաբանման մասին:
Քիչ առաջ Երևան Ս. Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում տեղակայաված 9/11 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Ընտրողը երկու քվեաթերթիկներն էլ քվեարկել էր, սակայն քաղաքացին քվեարկելուց հետո զգուշացրեց, որ որ մոտ երկու ծրար կա։
Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում տեղակայված 9/11 տեղամասում ժամը 13։20-ի սահմաններում մարդկանց կուտակումներ են գոյացել։ Հավաքվածներին է մոտեցել ՀԱԿ կուսակցության վստահված անձ Գևորգ Գևորգյանը։
Henaran.am-ը տեղեկացնում է, որ 2/35 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար աշխատող «ակտիվը» կուտակումներ է ստեղծել:
«Բարև Երևանի»Եղբայրության շտաբ առավոտվանից մտնում և մոլորված հարցնում են ԺԵԿ-ի Լարիսային, ով գումար է խոստացել:
Հարցի, թե «Բարև, Երևանի»` ընտրախախտումների վերաբերյալ հայտարարությունից հետո իրավապահ մարմինները կապվե՞լ են իրենց հետ, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց. «Բացարձակ, կապվելու խնդիր էլ չեմ տեսնում, որովհետև այդ ամենն իրենց աչքի առջև է տեղի ունենում: Կապվեն, որ ի՞նչ անեն»:
Կոմիտասի Գյուլբենկյան փողոցում գտնվող Գուրգեն Արսենյանի ՄԱԿ գրասենյակի դիմաց կուտակումներ են և փող են բաժանում: Ըստ ահազանգողի՝ մարդիկ ցուցակներով մտնում են ներս և դուրս են գալիս:
Ժամը 09:30` ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ է զանգահարել Քանաքեռ 1-ին փող. 39 տան բնակչուհի Ռ. Կ.-ն և հայտնել, որ իրենց հարևան, 26 տան բնակիչ Ս. Մ.-ն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից կաշառք է բաժանել բոլորին:
Թիվ 6/21 և 6/22 ընտրատեղամասերի դիմաց, որը տեղակայված է թիվ 168 դպրոցում, երեք տղամարդ ցուցակները ձեռքներին նշումներ են կատարում: «Բարև, Երևան» շտաբն ահազանգ էր ստացել, որ տվյալ տարածքում տեղամասի բնակիչներին հաշվառում են՝ ով է գնացել ընտրության, ով՝ ոչ:
«Հանրապետականների խաղերը բոլորս գիտենք, դուք չպետք է ասեք` որտեղ նստենք»։
07/31 տեղամասում` թիվ 6 ուսումնարան, քվեարկության խցերից ընտրողները դուրս են գալիս, առանց քվեաթերթիկը ծրարի մեջ դնելու: Ինչպես նշել էր asparez.am-ը, Հանձնաժողովի նախագահին (Սերգեյ Աղաբաբյան) զգուշացնելուց հետո, խախտումը վերացվել է:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ հաստատել է, որ 08/08 տեղամասում նդհարումներ եղել են, և ներկայումս ոստիկանները գտնվում են տեղամասում։ ԿԸՀ-ն խոստանում է պարզաբանումներ ներկայացնել ավելի ուշ:
«Բլեյանի դպրոցի» շրջակա շենքերում բաժանվում են գունավոր գրիչներ եւ ընտրողներին յուրաքանչյուրին 20.000 գումար են տալիս՝ ՀՀԿ-ին ընտրելու համար: Ահազանգը փոխանցվել է նաեւ Երեւան քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին:
Երևանի Ավան վարչական շրջանի թիվ 1/17 ընտրատեղամասում այսօր միջադեպ է գրանցվել:
Արաբկիր վարչական շրջանի բնակիչներից մեկի հաղորդմամբ՝ երեկ ուշ երեկոյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբի ներկայացուցիչները բնակիչներին գունավոր՝ վարդագույն, կանաչ և կարմիր գրիչներ են բաժանել:
Արաբկիր վարչական շրջանի թիվ 4/5 ընտրատեղամասից 168.am-ին տեղեկացրեցին, որ համատարած երևույթ է նկատվում, երբ քվեաթերթիկը ծրարի մեջ դնելուց առաջ թարս են ծալում՝ տեքստը դեպի դուրս:
Երևանի 7/28 ընտրատեղամասում առավոտյան ժամը 11։55-ի սահմաններում միջադեպ տեղի ունեցավ։ Transparency International կազմակերպության դիտորդը նկատեց, որ քվեախցում միանգամից երկու հոգի են և այդ մասին տեղյակ պահեց հանձնաժողովի անդամներին։
ՀՅԴ թեժ գծին ահացանգում են, որ 161 դպրոցում տեղակայված 11/24 տեղամասի դիմաց ոմն Արմեն Մելոյանը և համատիրության պետ Ռոմիկ Աղաջանյանը ընտրակաշառք են բաժանում:
Արաբկիր վարչական շրջանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցում տեղակայված թիվ 5/27 ընտրատեղամասում առավոտյան ժամը 10:15-ի սահմաններում հանձնաժողովի անդամներից մեկը հայտարարել է, որ քվեախցիկում դատարկ ծրար է եղել, որը քաղաքացիներից մեկը փոխանցել է հանձնաժողովի անդամներին:
7/05 ընտրատեղամասում ընտրողներից մեկը շփոթմամբ ցուցակում ստորագրեց մոր փոխարեն։
Քաղաքացին ահազանգել է, որ Երևանի «երրորդ մաս» կոչվող տարածքում գտնվող 2/3 տեղամասի մոտ, թիվ 143 դպրոցի դիմաց մարդկանց շատ մեծ կուտակումներ կան և անթաքույց փող է բաժանվում:
Հաղթանակ գյուղում տեղայակված 7/14 ընտրատեղամասում առավոտյան իրարանցում էր։ 3 վստահված անձ ներկայացող տղամարդիկ (որոնցից երկուսը՝ ՀՀԿ-ից), համապատասխան վկայականներ չունեին, ինչի մասին ահազանգեցին դիտորդները։
Թիվ 7/11 ընտրատեղամասում ՀՀԿ-ի վստահված անձ Շավարշ Շախուրյանը բաց քվեարկություն է կատարել:
iDitord.org-ում մինչ այժմ գրանցվել է ընտրախախտումների 99 հաղորդագրություն: Ըստ կայքի` ընտրախախտումներից ամենաշատը գրանցվել են ընտրակաշառք և ճնշումներ տեսակը՝ 29, քվեարկության ընթացակարգի խախտումներ՝ 17, քվեարկության օրվա հասարակական կարգի խախտում՝ 9, ընտրացուցակներ՝ 7 և այլն:
7/13 տեղամասում ընտրության եկել էր մի կին՝ իրեն ուղեկցող մի քանի կանանց հետ, ում անձնագրի՝ կնիքի համար նախատեսված հատվածը կասկածելի տեսք ուներ։ Այնպիսի տպավորություն էր, որ անձնագրի վրա դրված կնիքը սպիտակ թանաքով փորձ է արվել ջնջել։