Իրադրությունն այս պահին շարունակում է լարված մնալ Ստամբուլի մի շարք թաղամասերում:
«Հարկավոր է ուշադրություն դարձնել, որ նախ և առաջ` որերորդ անգամ Պուտին-Սարգսյան հանդիպումից առաջ ակտիվանում է ադրբեջանական ագրեսիան: Սա պատահականություն չէ, զուգադիպություն է, որը լինում է դիտավորյալ»,- ասում է Վահրամ Բաղդասարյանը:
Արտասահմանյան հաշվեհամարներում իրանական սառեցված ակտիվները գնահատվում են 92 մլրդ դոլար:
«Հիմա իրավիճակը շատ ավելի լարված է, քան երբևէ, և միգուցե կփորձի Սերժ Սարգսյանն ավելի սուր դնել հարցերը, քան մինչ այդ, բայց արդյունքի վրա դա չի ազդելու, և ՀԱՊԿ-ն, որպես կառույց, ձեռնպահ կմնա որևէ դիրքորոշում արտահայտել կամ որևէ գործողություն նախաձեռնել այդ ուղղությամբ»,- ասաց Բորիս Նավասարդյանը։
Վերջին 25 տարում մանկական մահացությունը ողջ աշխարհում կիսով չափ կրճատվել է: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Turan գործակալությունը, այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ու UNİCEF-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) համատեղ հետազոտության մեջ:
Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը կարծիք է հայտնել ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների և նրա շուրջ ընթացող քաղաքական քննարկումների վերաբերյալ:
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները ավիահարվածներ են հասցրել Սիրիայի հրետանային դիրքերին, որը կրակային աջակցություն էր ցուցաբերում Զաբադանի քաղաքի (Դամասկոսից 45 կմ հեռավորության վրա) զորքերին:
Թուրքիայի արևմտյան մասում տեղի է ունեցել 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իզմիր քաղաքից 88 կմ հյուսիս-արևմուտք, հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին (EMSC):
Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ իր վերաբերմունքն է արտահայտել սիրիական հարցի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ:
«Թուրքիայում հիմա շատ բարդ իրավիճակ է, այնտեղ իսկական պատերազմ է գնում: Մեր պետության սահմանների մոտ ևս սկսվել են բախումներ, ինչը վտանգավոր է մեզ համար: Եթե հարևանի տանը հրդեհ է, ապա այն վտանգավոր է նաև քեզ համար: Թե ինչպե՞ս դա կվերջանա՝ դժվարանում եմ ասել: ՆԱՏՕ-ի իր դաշնակիցները չեն պաշտպանում Թուրքիայի շահերը, ԱՄՆ-ը ավելի հաճույքով օգնում է քրդերին, որովհետև քրդական պետությունը եթե լինի, կդառնա նոր դաշնակից ԱՄՆ-ի համար»,- այսօրվա ասուլիսին նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
ԵՏՄ-ում անվտանգության հետ կապված որևէ հարց չի կարող բարձրացվել: ԵՏՄ-ն մաքուր տնտեսական բլոկ է, իսկ ՀԱՊԿ Վեհաժողովը նախագահների մակարդակով լինելու է մոտակա օրերս՝ ամսի 15-ին, և, ինչպես նշեց մեր նախագահը ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ, այնտեղ ևս այդ հարցի մասին խոսվելու է:
Վարչապետի այցն Իրան չափազանց կարևոր և արդիական է, քանի որ շատ հաճախ զանազան ԶԼՄ-ներ վերլուծական նյութեր էին հրապարակում առ այն, որ ՀՀ-ն, իբրև թե, քայլեր չի ձեռնարկում օգտվելու համար Իրանի շուրջ ստեղծված նպաստավոր իրավիճակից, բայց դրանք իրականությանը չեն համապատասխանում, քանի որ, ակնհայտ է, որ քայլեր ձեռնարկվել են, և դրանք ունեցել են նաև արդյունքներ: Խոսքը բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության շուրջ կնքված համաձայնագրի մասին է:
Հայաստանը 3 ամիս առաջ նամակով պաշտոնապես դիմել է Եվրասիական հանձնաժողովին և ԵՏՄ բոլոր անդամ պետություններին՝ առաջարկելով, որպեսզի գործընթաց սկսվի ԵՏՄ-ի և Իրանի միջև՝ ավելի արտոնյալ առևտրային ռեժիմի հաստատման ուղղությամբ:
Իրանցիներն իրենց ժամանակի մեծ մասը նվիրում են հանգստին ու իրենց մասին հոգ տանելուն, իսկ աշխատանքին հատկացնում են օրական ընդամենը 2 ժամ 55 րոպե:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ամերիկացի իշխանություններին հետևելով, անհանգստություն է հայտնել Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայության թվաքանակի ավելացման մասին ստացվող լուրերի կապակցությամբ:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հավանության է արժանացրել փախստականների թիվն ավելացնելու գաղափարը, որոնց Վաշինգտոնը կարող է ընդունել հաջորդ ֆինանսական տարում:
«Ամբողջ տարածաշրջանում այնպիսի պայթյունավտանգ իրավիճակ է, որ հարցին՝ ԻԼԻՊ-ը սպառնո՞ւմ է Հայաստանին, թե՞ ոչ, ամենալավատես քաղաքագետները պատասխանում են, որ՝ այո, սպառնում է»,- այսօրվա ասուլիսին ասաց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Թուրքիայի մեր աղբյուրները հաստատում են, որ թուրք ազգայնականների խմբեր հարձակվել են Ստամբուլի հայաբնակ Շիշլի, Քուրթուշլու եւ նախկին հայաբնակ Բեշիկթաշ թաղերի վրա:
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հաճելիորեն զարմացած է՝ սահմանադրական փոփոխությունների հարցի քննարկումները թե՛ խորությամբ, թե՛ մասնակցների՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչների ծավալով բավական մեծ էր:
Իրաքի հյուսիսում ռազմական գործողությունները շատ լուրջ արդյունք են տվել: Ահաբեկչության դեմ պայքարում յուրաքանչյուրը պետք է զգա մեր վճռականությունը:
Ուկրաինայի պետպարտքի ծավալը, ըստ երկրի նախարարների կաբինետի տվյալների, 2015թ. վերջին նախնական կանխատեսումների համաձայն կկազմի երկրի ՀՆԱ-ի 91,1%-ը
Բանաձևի նախագծում մատնանշվում է Ադրբեջանում բռնաճնշումների աճը՝ ուղղված իրավապաշտպանների ու լրագրողների դեմ:
«Հայաստան գալը ցանկացած քաղաքացու համար, որ ունի ՌԴ անձնագիր, ազատ է: Իսկ այն, որ ես լսել եմ մամուլից, որ իբր հրավիրվել է, որևէ հրավեր չի եղել: Ինչ վերաբերում է բուն ֆորումին՝ կազմակերպչական հարցերը Տարածքային կառավարման նախարարությունն է համակարգում»,- ասաց Շ.Քոչարյանը:
Հյուպատոսության վերահսկողության տեսախցիկները արձանագրել են, որը ժամը 00.03-ին մի մեքենա է կանգ առել հյուպատոսության շենքի մոտ: Ուղևորը դուրս է եկել մեքենայից և դյուրավառ հեղուկով լի շիշը վառելով նետել շենքի ուղղությամբ: Նետված օբյեկտից այրման հետքեր են մնացել շենքի արտաքին պատի մի փոքր հատվածի վրա և խանձվել են մոտակա ծառի ճյուղերը:
Հունգարական բանակը զորավարժություններ է սկսել, որոնց նպատակը հետագայում երկրի հարավային սահմանների հնարավոր պաշտպանությունն է ներգաղթյալներից՝ նրանց հնարավոր հոսքը կասեցնելու համար:
Ադրբեջանի իշխանությունները մտադիր են դատական հայց ներկայացնել Ֆրանսիայի France 2 պետական հեռուստաալիքի դեմ այն բանից հետո, երբ վերջինս հեռարձակել է լրագրողական հետաքննություն, որում Ադրբեջանը անվանվում է բռնապետություն, իսկ երկրի նախագահ Իլհամ Ալիևը՝ բռնակալ:
«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՕԵ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը «ՀԺ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե այն խոսակցությունները, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ստեղծած «Հայկական վերածնունդ» միավորի անդամ հ/կ-ներն ու կուսակցությունները իրականում գոյության չունեն, քաղաքական նախանձի եւ բամբասանքի հետեւանք են։
39-ամյա լեհը, ով ընկերների հետ միասին ուղևորվել էր որոնելու նացիստների «ոսկե գնացքը», ընկել է լեհական Սվեբոձիցե քաղաքի հին գերմանական գերեզմանոցի դամբարանը: Այս մասին հայտնում է լեհական Radio Wroclaw-ը:
Նրա խոսքով՝ սահմանամերձ տարածքներին կից ադրբեջանական գյուղերում հայանքների բնակչության գրեթե 50 տոկոսից ավելին փախուստի են դիմել: