
Իրանցիներն աշխատում են օրական ընդամենը 3 ժամ

Իրանցիներն իրենց ժամանակի մեծ մասը նվիրում են հանգստին ու իրենց մասին հոգ տանելուն, իսկ աշխատանքին հատկացնում են օրական ընդամենը 2 ժամ 55 րոպե:
Այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով Իրանի վիճակագրական կենտրոնի տեղեկությանը:
15 տարեկանից բարձր իրանցիները միջինը իրենց մասին հոգ տանելու վրա ծախսում են օրական 13 ժամ 12 րոպե, 3 ժամ 18 րոպե տրամադրում են տնային գործերին, իսկ 2 ժամ 55 րոպե՝ աշխատանքին: Հաղորդվում է, որ իրանցիները 2 ժամ 03 րոպե դիտում են հեռուստացույց:
Նշվում է, որ տղամարդիկ ավելի շատ են զբաղվում սպորտով, քան կանայք:
Այսպես, օրինակ՝ 15 տարեկանից բարձր իրանցին միջինը 16 րոպե մարզվում է, 9 րոպե ծախսում զվարճանքների վրա:
Կանայք սպորտով զբաղվում են 11 րոպե, տղամարդիկ՝ 22:
Իրանցի երիտասարդները ուսմանը հատկացնում են օրական 4 ժամ 24 րոպե, իսկ 2 ժամ 10 րոպե անցկացնում են հեռուստացույց դիտելով: