
Ջոն Քերին հայտարարել է սիրիացի փախստականներին ընդունելու ԱՄՆ պատրաստակամության մասին

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հավանության է արժանացրել փախստականների թիվն ավելացնելու գաղափարը, որոնց Վաշինգտոնը կարող է ընդունել հաջորդ ֆինանսական տարում: Ինչպես հայտնում է The New York Times-ը, խոսքը մինչև 100 հազար մարդու մասին է:
«Մենք հավատարիմ ենք փախստականների թիվն ավելացնելու գաղափարին, որոնց կարող ենք ապաստանել ու ներկայում մենք ճշտում ենք այդ վերաբնակվողների հստակ թիվը՝ հաշվի առնելով Սիրիայի ու Եվրոպայի ճգնաժամերը»,- հայտնել է ԱՄՆ Պետդեպի ղեկավարը օրենսդիրների հետ հանդիպումից հետո:
Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ փակ դռների հետևում Քերին խոսել է պարտադրված ներգաղթյալ դարձած մարդու 100 հազար այցագրեր տրամադրելու հնարավորության մասին, սակայն այդ որոշումը դեռևս վերջնական չէ:
2015թ. ֆինանսական տարում, որն ավարտվում է սեպտեմբերի 30-ին, իշխանությունները կարող են միայն 70 հազար այցագիր տրամադրել փախստականներին:
The New York Times-ը նշում է, որ Օբամայի ադմինիստացիան խնդրել է օրենսդիրներին հաջորդ ֆինանսական տարում ավելացնել այդ սահմանաչափը ևս 5 հազարով, սակայն Եվրոպայում ճգնաժամն սկսվելուց ի վեր գործին միջամտել է Պետդեպարտամենտը ավելի վճռորոշ փաստարկներով:
The New York Times-ն ընդգծում է, որ անգամ այդ առաջարկության ընդունման դեպքում այն իրավիճակի լուծում չէ, ու այդ «հավելյալ» 30 հազարից ոչ բոլորն են լինելու սիրիացիներ: