Հայաստանը պաշտոնապես դիմել է ԵՏՄ անդամ պետություններին՝ առաջարկելով գործընթաց սկսել ԵՏՄ-ի և Իրանի միջև ավելի արտոնյալ առևտրային ռեժիմի հաստատման ուղղությամբ
Հայաստանը 3 ամիս առաջ նամակով պաշտոնապես դիմել է Եվրասիական հանձնաժողովին և ԵՏՄ բոլոր անդամ պետություններին՝ առաջարկելով, որպեսզի գործընթաց սկսվի ԵՏՄ-ի և Իրանի միջև՝ ավելի արտոնյալ առևտրային ռեժիմի հաստատման ուղղությամբ: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Արդյունքում արդեն նախատեսվում է, որ ձևավորվելու է հատուկ աշխատանքային խումբ, որի մեջ կլինեն անդամ պետությունների և Եվրասիական հանձնաժողովի ներկայացուցիչները»,- ասաց Շ.Քոչարյանը:
Ըստ նրա՝ այժմ պետք է սկսեն ուսումնասիրել շուկան, ինչ առավելություններ կստանան, և այլն: Շ.Քոչարյանը նշեց, որ խնդիրը կախված է նաև Իրանից, իսկ բանակցությունների ժամկետներ չկան: Փոխնախարարը նկատեց, որ Իրանի կողմից հետաքրքրություն ևս առկա է:
Մանրամասները՝ տեսանյութում: