Բաժիններ՝

Հունգարիան ռազմական զորավարժություններ է սկսել ներգաղթյալներից պաշտպանվելու համար

Հունգարական բանակը զորավարժություններ է սկսել, որոնց նպատակը հետագայում երկրի հարավային սահմանների հնարավոր պաշտպանությունն է ներգաղթյալներից՝ նրանց հնարավոր հոսքը կասեցնելու համար: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Բուդապեշտը պլանավորում է զինվորականների ուղարկել սահման՝ ոստիկաններին օգնելու համար, որտեղ ամեն օր Սերբիայից հազարավոր ներգաղթյալներ են ժամանում:
Սահմանի երկայնքով արդեն մետաղական ցանցեր են տեղադրվում: Երկրի պատգամավորները, ինչպես սպասվում է, ամսվա վերջ կքվեարկեն սահմանային վերահսկողությունը խստացնելու օգտին:
Երկրի իշխանությունները հայտարարել են, որ հաջորդ շաբաթ սպասում են ևս 40 հազար ներգաղթյալի:

«Մեր աշխատանքն է վստահ լինել, որ Հունգարիան պաշտպանված է»,- ասել է գեներալ Տիբոր Բենկոն:

Երրորդ օրն է, ինչ հարյուրավոր փախստականներ ճեղքում են ոստիկանության շարքեր ու ձգտում խորանալ երկրի խորքերը:

Հունգարիան այն վայրն է, ուր ձգտում են հասնել հազարավոր ներգաղթյալներ ու փախստականներ Մերձավոր արևելքից ու Աֆրիկայից, որտեղից էլ տրանզիտով տեղափոխվում են Գերմանիա ու հյուսիսային Եվրոպայի այլ երկրներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս