
Իրաքում ռազմական գործողությունները շատ լուրջ արդյունք են տվել. Դավութօղլու

Իրաքի հյուսիսում ռազմական գործողությունները շատ լուրջ արդյունք են տվել: Ահաբեկչության դեմ պայքարում յուրաքանչյուրը պետք է զգա մեր վճռականությունը:
Այս մասին, ինչպես հայտնում է milliyet.com.tr-ն, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:
Դավութօղլուն նշել է, որ Իրաքի հյուսիսում անցկացված ռազմական օպերացիաները տվել են լավ արդյունք: «Երեկ ու այսօր շարունակվել են օդային հարձակումները Իրաքի հյուսիսում, որոնք շատ տպավորիչ արդյունք են տվել»,-ասել է նա:
Անդրադառնալով ներգաղթյալների խնդրին՝ Թուրքիայի վարչապետն ասել է, որ այդ հարցը պետք է անհապաղ դրվի քննարկման: