ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը ներկա է գտնվել Սպիտակ տան Արևելյան սրահում հաշմանդամների մասին օրենքի ընդունման 25-ամյակին նվիրված տոնակատարությանը՝ դեմքին կապտուկ:
Կահիրեի քրեական դատարանը վերսկսել է երկրի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի նկատմամբ դատական հետաքննությունը:
Ուկրաինայի տարածքային շինարարության նախարարությունը տեղեկացրել է, որ Ուկրաինայի արևելքում ամրաշինական աշխատանքները ավարտվել են, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»:
Հաղորդավար ու «Ռուսաստանն այսօր» միջազգային մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի անձնական էջերը դարձյալ հասանելի են Facebook-ում ու Instagram-ում:
Ինչպես հայտնի է, օրերս հրապարակվել է սահմանադրական բարեփոխումների նախագծի 1-7-րդ գլուխները, որով առաջրկվում է անցնել կիսանախագահական կառավարման համակարգից՝ խորհրդարանականի:
Հայաստանցի ուսանողուհին ավտովթարի է ենթարկվել Գերմանիայում:
«Այն, որ պետք էր ամեն ինչ անել, որ անձնավորված քաղաքական մշակույթը չլինի, ամեն ինչ արվել է: Փորձ է արվում պատասխանել այն հարցադրումներին, որոնք հիմնականում հնչեցվում էին ընդդիմության կողմից, իսկ թե որքանո՞վ է Սահմանադրությունը բացառում իշխանության վերարտադրության հնարավորությունը, դա ժամանակը ցույց կտա»:
Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինը հայտարարել է, որ ինքը ունի բոլոր հիմքերը՝ կարծելու, որ իրեն կարող են ֆիզիկապես ոչնչացնել:
«Տեղումներ կան, բայց դրանք որևէ ազդեցություն չունեն գյուղմթերքի արտադրության վրա, և շուրջ 45 օր է, երաշտային վիճակ է: Եթե այսպես շարունակվի, ապա որոշ բերքատեսակներ կկրճատվեն: Խոսքը չոռոգելի հողերի մասին է: Օրինակ, եթե գյուղացին կարտոֆիլը ցանել է չոռոգելի հողում, ապա լուրջ խնդիր կառաջանա»:
Հնդկաստանի արևելյան Ասսամ նահանգի գյուղերից մեկի բնակիչները տարեց կնոջ են գլխատել՝ նրան մեղադրելով կախարդության մեջ, հայտնում է տեղի ոստիկանությունը:
Բռնության ալիքը, որը պատուհասել է բրազիլական Մանաուս քաղաքը, վերջին 3 օրում խլել է 35 մարդու կյանք, հայտնում է տեղի ոստիկանությունը:
Կին մահապարտ ահաբեկիչը գործի էր դրել պայթուցիկ սարքը «Ամարա» մշակութային կենտրոնի այգում այն ժամանակ, երբ այդտեղ էին հավաքվել երիտասարդական ասոցիացիաների հարյուրավոր պատվիրակներ, հիմնականում՝ քրդեր:
Նավթի համաշխարհային գները նվազել են ԱՄՆ ԴՊՀ-ի տոկոսադրույթի բարձրացման լուրերի սպասումների ֆոնին: Brent ապրանքանիշի նավթը էժանացել է ու վաճառվում է 1 բարելը 56,60 դոլարով:
«Կիևցի միլիարդատերը բետոնե հաստ պատերով փակել էր օդեսացիների ու հյուրերի մուտքը Օդեսայի ամենալավ լողափ: Դրանով էլ չբավարարվելով՝ նա ներսում շներ էր պահում: Ինչպես պարզել ենք, նա ամիսը մեկ ուղղաթիռով գալիս է այստեղ, իսկ ամբողջ ժամանակ հսկայական պարսպապատ լողափը դատարկ էր»:
«Ամեն ինչ կախված է նրանց ջանքերից ու վճռականությունից: Իհարկե, դա հնարավոր է, սակայն սա պաշտոնական խոստում չէ: Մենք գտնվում ենք գործընթացի կես ճանապարհին: Սակայն առաջընթացը երկու երկրներում՝ Վրաստանում ու Ուկրաինայում, իսկապես խոստումնալից է»,-հայտարարել է Տուսկը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հաստատել է, որ Հունաստանը իր պարտքից վճարել է 2,05 մլրդ եվրո: Աթենքը 4,2 մլրդ եվրո է վճարել նաև Եվրոպական կենտրոնական բանկին (ԵԿԲ)՝ որպես պարտքի մարում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայություն
Ստամբուլաբնակ ոսկերիչ Սևան Բըչաքչըն մեր ժամանակների ամենահայտնի ու Թուրքիայի ամենաճանաչված ոսկերիչներից է (www.sevanbicakci.com): Նրան անվանում են ժամանակակից ոսկերչական աշխարհի վարպետը, անգամ անվանում են «Մատանիների տիրակալ», հայտնում է Livemaster.ru-ն:
«Վեցյակի» ու Իրանի միջև համաձայնագիրը կարող է վերադարձնել նրա հարևանների վստահությունը ու օգնել լուծել տարածաշրջանային ճգնաժամերն առաջին հերթին՝ Սիրիայում ու Եմենում, հայտնում է RIA Novosti-ն:
Հարցազրույց Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի հետ։
«Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորում չի կարող լինել, եթե դրանում ներառված չլինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը…
Իսմայիլ Սալամիի համոզմամբ, Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը մեծապես կաճի պատժամիջոցների վերացումից հետո, քանի որ Իրանը չէր կարողանում իր հարևանների հետ աշխատել իր ամբողջ ներուժով սահմանափակումների դեպքում:
Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է Ուկրաինայում բանդիտների վերջը տալու անհրաժեշտության մասին, հայտնում է TASS-ը:
Հունական բանկերն այսօր դարձյալ բացվել են երեքշաբաթյա դադարից հետո, իսկ երկրի կառավարությունը սկսել է վարկատուներին վճարել պետական պարտքի հերթական մասը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր միաձայն հավանության է արժանացրել բանաձևը հօգուտ Իրանի ու «վեցյակի» միջև միջուկային հարցով կնքված համաձայնագրի, հայտնում է Interfax-ը:
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում ապրող նուրսիստների ու «Հիզմեթ» շարժման թուրք առաջնորդ, իսլամի մասին 50-60 գրքի հեղինակ, գյուլենական շարժման հիմնադիր, ամբողջ աշխարհում միլիոնավոր հետևորդներ ունեցող Ֆեթուլլահ Գյուլենին կարտահանձնեն, հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին:
«Ղարաբաղյան հակամարտության համապարփ ակ կարգավորում չի կարող լինել, եթե դրանում ներառված չլինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Համապարփակ կարգավորումը ներառում է նաև կարգավիճակի հարցը, և այդ նպատակով անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի ազատ արտահայտում՝ որպես համապարփակ այդ կարգավորման մի մաս»:
«Ես չեմ պատկերացնում Հայաստանում բարեփոխումներ առանց եվրոպական փորձի և օժանդակության»
Սիրիայի Քոբանի քաղաքին սահմանակից թուրքական Սուրուչ քաղաքում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 27 մարդու, ականատեսները հայտնում են երկու մահապարտի մասին: Այդ մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԱՄՆ-ն ու Կուբան ավելի քան կեսդարյա դադարից հետո հարաբերությունների վերականգնման նոր փուլ են սկսում Վաշինգտոնում ու Հավանայում դեսպանությունների աշխատանքի վերսկսմամբ, հայտնում է TASS-ը:
Լեհաստանի կենտրոնական ու արևելյան հատվածները տուժել են անցած գիշեր ու այսօր տեղի ունեցած հզոր փոթորկից: Անվտանգության պետական կենտրոնում հայտարարել են 1 մարդու մահվան դեպքի ու 14 տուժածների մասին, ովքեր վնասվածքներ են ստացել փոթորկի ժամանակ, հայտնում է Onet.Pl-ն: