Նավթի համաշխարհային գները նվազում են

Նավթի համաշխարհային գները նվազել են ԱՄՆ ԴՊՀ-ի տոկոսադրույթի բարձրացման լուրերի սպասումների ֆոնին: Brent ապրանքանիշի նավթը էժանացել է ու վաճառվում է 1 բարելը 56,60 դոլարով:

WTI նավթի ֆյուչերսներն էժանացել են 0,3%-ով՝ մինչև 1 բարելի դիմաց 49,99 դոլար՝ ապրիլից ի վեր առաջին անգամ նվազելով 50 դոլարից:

Էժանանում են նաև նիկելը, հացահատիկի ֆյուչերսները: Հումքային ապրանքների շուկան հիմա այդքան էլ գրավիչ չէ դոլարի ամրապնդման ու բազմաթիվ ապրանքների ցածր պահանջարկի ֆոնին:

ԴՊՀ-ի կողմից սեպտեմբերյան նիստին բազային տոկոսադրույթի բարձրացման հավանականությունը, ըստ Bloomberg-ի տվյալների, փորձագետների կողմից գնահատվում է 33%:
ԱՄՆ ԴՊՀ նախագահ Ջանեթ Յելենը անցած շաբաթ հաստատել էր, որ ԱՄՆ ԿԲ-ն նախկինի պես պլանավորում է այս տարի բարձրացնել բազային տոկոսադրույքը:

gnach

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031