Բաժիններ՝

Facebook-ն ու Instagram-ն ապաարգելափակել են Կիսելյովի օգտահաշիվները

Հաղորդավար ու «Ռուսաստանն այսօր» միջազգային մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի անձնական էջերը դարձյալ հասանելի են Facebook-ում ու Instagram-ում:

Ավելի վաղ Facebook-ի մամլո ծառայությունից բացատրել էին, որ Կիսելյովի օգտահաշիվը հեռացվել էր դրա իրական լինելու վերաբերյալ կասկածների պատճառով:

«Մենք ստացել էին բողոքներ, որոնք մատնանշում էին, որ այդ օգտահաշիվները կարող են կեղծ լինել: Քանի որ արդյունքում մենք ստացանք օգտահաշիվների ճշմարտացիության համար անհրաժեշտ տեղեկատվությունները, երկու օգտահաշիվներն էլ վերականգնել ենք»,-RIA Novosti-ին հայտնել են սոցցանցի ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ լուրեր էին տարածվել այն մասին, որ Դմիտրի Կիսելյովը Facebook-յան իր օգտահաշիվը բացելուց մի քանի ժամ անց այն ստիպված էր եղել ջնջել իր հասցեին տեղացած վիրավորանքներից հետո:

Նույն իրավիճակը ստեղծվել էր նաև Instagram-ի նրա էջում, որտեղ նա մի քանի լուսանկար էր հրապարակել Ղրիմի իր հանգստից:
Facebook-ում ու Instagram-ում իր էջերի արգելափակումից հետո Կիսելյովը գրանցվել էր «ՎԿոնտակտե» սոցցանցում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031