Հունաստանը ԱՄՀ-ին է վճարել 2 մլրդ եվրո

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հաստատել է, որ Հունաստանը իր պարտքից վճարել է 2,05 մլրդ եվրո: Աթենքը 4,2 մլրդ եվրո է վճարել նաև Եվրոպական կենտրոնական բանկին (ԵԿԲ)՝ որպես պարտքի մարում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

ԱՄՀ-ի ու ԵԿԲ-ի վճարումները հնարավոր են դարձել այն բանից հետո, երբ ԵՄ-ն Հունաստանին տրամադրեց 7 մլրդ եվրո վարկ:

Հունիսին ու հուլիսին Հունաստանը չէր կարողացել իրականացնել իր պարտքային պարտականություններն ԱՄՀ-ի առաջ:

ԱՄՀ մամլո քարտուղար Ջերի Ռայսը հայտնել է, որ Հունաստանը հիմնադրամին է վճարել տվյալ պահին ունեցած իր ամբողջ պարտքը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031