Բրազիլական քաղաքում 3 օրում 35 մարդ է սպանվել
Բռնության ալիքը, որը պատուհասել է բրազիլական Մանաուս քաղաքը, վերջին 3 օրում խլել է 35 մարդու կյանք, հայտնում է տեղի ոստիկանությունը:
Իշխանությունների տվյալով՝ խոսքը քաղաքում թմրանյութերի առևտրով զբաղվող զինված բանդաների ներկայացուցիչների միջև հաշիվներ մաքրելու մասին է:
Սպանությունների մեծ մասն իրականացվել է քաղաքի ծայրամասային շրջաններում, որտեղ թմրանյութերի առևտրով զբաղվող մաֆիայի դիրքերը ուժեղ են:
Ներկայում քաղաքի փողոցներում ոստիկանության հավելյալ ուժեր են կենտրոնացել, որպեսզի օգնեն քննիչներին պարզելու զանգվածային սպանությունների հանգամանքները, հայտնում է բրազիլական Globo պորտալը: