![](/banners/BeFunky-design.jpg)
Հնդկաստանում տարեց կնոջը գլխատել են կախարդության մեղադրանքով
![](https://168.am/wp-content/uploads/2015/07/india-police.jpg)
Հնդկաստանի արևելյան Ասսամ նահանգի գյուղերից մեկի բնակիչները տարեց կնոջ են գլխատել՝ նրան մեղադրելով կախարդության մեջ, հայտնում է տեղի ոստիկանությունը:
63-ամյա կնոջը մեղադրել էին գյուղում հիվանդություններ տարածելու մեջ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ոստիկանության տվյալով՝ վերջին կես տարում Ասսամում գլխատվել, ծեծի միջով սպանվել ու այրվել է մոտ 90 մարդ, հիմնականում՝ կանայք, ում տեղացիները համարել են վհուկներ ու կախարդներ: