Բաժիններ՝

Լեհաստանում ավերիչ փոթորիկը խլել է 1 մարդու կյանք, կան տուժածներ

Լեհաստանի կենտրոնական ու արևելյան հատվածները տուժել են անցած գիշեր ու այսօր տեղի ունեցած հզոր փոթորկից: Անվտանգության պետական կենտրոնում հայտարարել են 1 մարդու մահվան դեպքի ու 14 տուժածների մասին, ովքեր վնասվածքներ են ստացել փոթորկի ժամանակ, հայտնում է Onet.Pl-ն:

Տարերային աղետից առավել շատ տուժել է Մազովեցկի դաշտավայրը, որտեղ գտնվում է երկրի մայրաքաղաք Վարշավան: Նշվում է, որ այդ հատվածում առանց էլեկտրականության է մնացել 218 հազար տնային տնտեսություն:

Ուժեղ քամին արմատախիլ է արել բազմաթիվ ծառեր, որոնք ընկել են երկաթուղային ճանապարհների վրա՝ բարդացնելով գնացքների տեղաշարժը: Հորդառատ անձրևների հետևանքով ջուրը լցվել է Վարշավայի կայարանը: Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև Վրոցլավի կայարանում:

Քաղաքային տրանսպորտի երթևեկությունը կաթվածահար է եղել: Տրամվայի որոշ գծեր չեն գործում:
Պարբերականը գրում է, որ աղետից տուժած գնացքներից մեկում գտնվել է նաև Լեհաստանի վարչապետ Եվա Կոպաչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս